Ереван, 25.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
С начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человек Владимир Варданян избран судьей Конституционного суда Армении Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам Степанян Отказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокат Tasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небо МИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг Ирана Al Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 дней Орбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД Венгрии Глава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха Грузии


Հայոց բանակի ևս մեկ տարին ու ներքին թուրքը

Аналитика

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհայանը անցած օրը սահմանին ամփոփեց բանակի մեկ տարին, դա մի քիչ անսովոր տարվա կտրվածք էր, սակայն ամփոփեց հրապարակային և ինչպես վերջին տարիների հիմնական ավանդույթն է, շատ թափանցիկ:

Այս տարին մեզ համար իրապես միաժամանակ խաղաղության և պատերազմի տարի էր: Հայոց բանակը կարողացավ ևս մեկ տարի իր գործողություններով ստիպել հակառակորդին քայլ չձեռնարկել լայնածավալ պատերազմի համար: Նախ ասենք, որ անցած տարին սկսվեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետաքրքիր ու բացառիկ կարգախոսով` «Մեր տունը մեր ամրոցն է»: Կարգախոսը հստակ նպատակ ուներ, չնայած նրան, որ մեր բանակում վաղուց կար փողոցային բարքերի վտանգավոր հետևանքների մասին գիտակցումը, սակայն մենք դրա մասին գրեթե չէինք խոսում պաշտոնական մակարդակում: Հանրային մակարդակում էլ մի քանի ազնիվ մտավորականների ահազանգերը արձագանք չէին գտնում: Ամեն տարի էլ բանակի զոհերի թիվն ամփոփելիս զինվորականները հասկանում էին, որ եթե հակառակորդի կողմից կրակոցների հետևանքով որոշակի զոհերը պատճառաբանված են, տեխնիկական որոշակի պատճառներով կորուստները ընդունելի, դրանք կան բոլոր բանակներում, մենք գտնվում ենք փաստացի պատերազմի մեջ, ապա ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով եղած զոհերի քանակը առնվազն անթույլատրելի է մեր հասարակության համար: Հետևաբար, նախարարը, ոչ միայն խոսեց այլև այդ տարում պատերազմ հայտարարեց այդ բարքերին և առաջինը իր զարմանալի քայլով ստիպեց հատկապես կրտսեր հրամկազմին մտածել, թե արդյոք հնարավոր չէ հակահարված տալ այդ որդին: 2014 և 2015 թթ. հունվարի կեսերին նախարարը մի քանի օր շարունակ հանդիպում ունեցավ ողջ բանակի հրամանատարության հետ և օրական մինչև 9 ժամ ոտքի վրա կանգնած դասախոսություններ կարդալով` ընդգծելով, որ բանակում այդ արատավոր երևույթը հնարավոր է վերացնել: Իհարկե, նախարարը հիմնական պատասխանատվությունը կրկին թողնելով անձամբ իր ու բանակի վրա, այդ առումով կարևորեց նաև այլ գերատեսչությունների և կառույցների դերը հայրենիքն առավել անվտանգ ու ապահով դարձնելու հարցում:

Իհարկե, ոմանք այդ գործընթացի հենց սկզբից հասցրին մեկնաբանել, որ նախաձեռնությունից ոչ միայն ոչինչ դուրս չի գա, այլև դա իրականում ձևական բան է, իրականացվում է հասարակությանը մոլորեցնելու համար: Մենք դեռ կանդրադառնանք նմանատիպ քննադատություններին:

Այսօր, երբ արդեն ավարտված է 2014թ.-ը, և բանակի տարեկան կորուստներն ու ձեռքբերումները ներկայացվել են թվերով, նրանց արձագանքն է հետաքրքիր, որոնք կհամոզվեն, որ անցած տարի բանակում տեղի է ունեցել ինքնասպանության ընդամենը երկու դեպք: Երբ կրկնակի ու եռակի նվազել են ամենատարբեր հանցանքները, երբ ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով տեղի ունեցած միջադեպերը զգալիորեն նվազել են: Իհարկե, ոմանք, ովքեր բանակի մասին չեն մտածում, այլ իրենց խոսքերով իրենց պատվիրատուներին են զեկուցում, մոտ երեք անգամ նվազած միջանձնային դեպքերը որպես ձեռքբերում չեն գնահատում, չեն խոստովանի, որ դա հետևողական ու դժվարին աշխատանքի արդյունք է: Ինչպես կարող է մի այնպիսի խնդիրը, որը հետսառըպատերազմյան լրջագույն խնդիր է աշխարհի զգալի թվով բանակների համար, հայկական բանակում գրեթե լուծվելը մեծ ձեռքբերում չհամարվել: Դա, իհարկե, նրանց չի հետաքրքրում, քանի որ Ալիսները, Թագուհիներն ու Արմինեները Բահրամ Բատիևից ոչնչով չեն տարբերվում: Քանի որ նրանք մտածում են միայն իրանց պատվերների վճարների մասին:

Ինչևէ, գնահատականները ամեն մեկի խղճին են, իսկ հայկական բանակի համար այս տարին ինչպես հիմնական թշնամու, այնպես էլ ներքին թշնամուն հաղթելու տարի եղավ: Եթե ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով եղած միջադեպերի այս ցուցանիշները պահպանվեն ևս մեկ-երկու տարի, ապա դրանք հիմնովին կլուծվեն, իսկ այս պահին այդ ամենը կատարել է միայն բանակը: Հասարակական կառույցների աշխատանքների արդյունքը դեռ չի կարող երևալ, քանի որ այդ ծրագրերով անցած աշակերտները դեռ բանակ չեն զորակոչվել: Այնինչ այդ ուղղությամբ էլ է հսկայական աշխատանք կատարվել, նախարարը անձամբ եղել է տասնյակ ուսումնասկան հաստատություններում, զրուցել, բացատրել, հորդորել, կոչել, ցույց տվել ուղղությունները:

Սակայն սա անցնող և այս տարվա առաջին եռամսյակի միակ ձեռքբերումը չէր մեր բանակի համար: Հրադադարից ի վեր նման լարված տարի դեռ չէր եղել: Դիվերսիաների ու խախտումների քանակն ուղղակի աննախադեպ էր: Կրակոցները անցած տարիների համեմատ կրկին աճում են: Հակառակորդը, ըստ էության, տարվա ընթացքում մի փոքրիկ պատերազմ վարեց մեր դեմ, սկսեց ու պարտվեց: Ըստ էության, մեր բանակը ևս մի հաղթանակ տարավ: Կար ժամանակ, որ բոլորս էլ ինչ-որ առումով վախենում էինք, որ մեր որդիները մեզ նման չեն կանգնի սահմանին, այդքան համարձակ չեն լինի, կերկնչեն և այլն, սակայն այս տարվա դեպքերը ցույց տվեցին, որ մենք բոլորս էլ սխալվում էինք, մեր` դեռ տակավին երեխաները հերոսի պես պահեցին իրենց: Ինչպես Սպարապետը կասեր. «Թուրքն էլի նույն թուրքն է, իսկ մենք նույն հայը»: Առյուծի որդին միայն կորյուն է լինում:

Մարտական բախումները ողջ տարվա ընթացքում ցույց տվեցին, որ չնայած հակառակորդը տարեցտարի կրակոցները շատացնում է, զենքերը մեծացնում է ու ավելի լկտիանում, միևնույն է, հայը հաղթել է ու հաղթելու է: 2014 և 2015 թթ. ընթացքում, իհարկե, մենք մարտական պայմաններում ունեցանք շատ կորուստներ` անցած տարիների հետ համեմատած, սակայն հակառակորդին էլ պատճառեցինք անասելի, մոտավորապես յոթ-ութ անգամով ավելի մեծաթիվ կորուստներ: Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման միջոցառումներին խանգարելու համար հակառակորդի դիվերսիոն խմբերն ավելի ակտիվացան, և այդ ժամանակամիջոցում մեր տղաները առանց մարտական կորուստների չեզոքացրին հակառակորդի մի քանի դիվերսիոն խմբեր, որոնց բոլոր անդամները սպաներ էին` մասնագիտացած «մարդ սպանելու գործում»: Ձեր կարծիքով ինչու է հակառակորդը լռում արդեն տևական ժամանակ: Քանի որ ուղղակի հյուծվեց: Հնարավոր չէ երկար ժամանակ մշտական կորուստներով դիվերսիաներ անել, ընդ որում հիմնականում սպաների մասնակցությամբ: Նման մասնագետներին պատրաստում են երկար ժամանակ:

Հայկական բանակի կողմից իսկական մեծ նվեր էր ողջ ժողովրդի համար ՌԴ-ում անցկացվող տանկային բիաթլոնում երկրորդ տեղն զբաղեցնելը: Տարբեր առաջատար երկրների, այդ թվում առնվազն երեք գերտերությունների հետ մրցելով` զբաղեցնել երկրորդ տեղը իրական մեծ արդյունք էր: Ոչ մարտունակ բանակի տանկիստները չէին կարող նման արդյունքներ արձանագրել: Նույն կերպ ԱՊՀ երկրների միջև անցկացվող մրցումներում առաջին տեղերը զբաղեցնելով` զարմացրին Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաները, որոնք իրականում դեռ աշակերտներ են:

Տարվա ընթացքում անցկացվեց աննախադեպ օպերատիվ-մարտավարական զորավարժություն, որին մասնակցեց մոտ հիսուն հազար զինվորական ու պահեստազորային: Նման զորավարժությունները բարձրացնում են զորքերի և զորամիավորումների մարտունակությունը: Իհարկե, մեր հակառակորդը ամեն ինչ արեց, որ խափանի այդ զորավարժությունը, և հայկական ուղղաթիռի խոցումը, ինչը աննախադեպ լկտիություն էր, այդ հիմնական նպատակն ուներ: Սակայն որքան էլ այդ նենգությունը հրճվանք էր առաջացրել «նավթախավիարային» այդ հանրապետությունում, այնպիսի հրճվանք, որ գյուղերի տների պատերին «մեծն Իլհամի» նկարի ներքո են մարդիկ սեղան նստում, միևնույն է, կարճ ժամանակ անց նրանք այնպիսի ապտակ ստացան, որ ուշքի չեն գալիս մինչև օրս: Այսօր էլ այդ «հերոսը» Էլչիբեյի նման խոսում է Սևանից ու Երևանից, ուզում է Զանգեզուրը գրավել և այլն: Ուղղակի մի բան է մոռանում, թե ինչ եղավ Էլչիբեյի հետ: Իրեն էլ է հաստատ սպասվում այդ ապագան, քանի որ հայ ժողովուրդը իր հերոսներին լավ է ճանաչում, և նոր հերոսների սերունդ է մեծանում:

Այժմ անդրադառնանք այս ամենի ներքին ընկալմանը և ներկայացմանը:
Այլ կերպ քան նողկանք, հնարավոր չէ անվանել որոշ թուրքացած ու ծախու հայկական կայքերի ու թերթերի գործունեությունը:

Գ. Նժդեհը, որին ևս, համոզված եմ, չեք ընդունում, և դա ձեր միակ գենետիկ ստրկության դրսևորումը չէ, ասում էր, որ թուրքից ավելի վտանգավոր ներքին թուրքն է: Դուք հենց դա եք, որ կաք, սակայն մենք մի քանի կետերով կանդրադառնանք որոշ հարցերի, որոնք արծարծել եք ձեր ,,էժանագին,, նյութերում: Դուք բոլորդ այնքան պարզունակ եք: Ձեր նյութերը ունեն միատեսակ կրկնություններ.

1. Բանակը շատ վատ վիճակում է
2. Բանակի հրամկազմը ազգի թշնամին է
3. Բանակում անօրինականություններ են միայն
4. Ոչ մի հանցանքի համար ոչ մի սպա չի պատժվում
5. Նախարարը կեղծում է ամեն ինչ
6. Նա հսկայական հարստություն է դիզել և այլն...

Սրան հարկավոր է ավելացնել, որ անպայման այս ամենը ձեր դեպքում ուղեկցվում է կեղտոտ բառերով, լկտի վիրավորանքներով, պաշտպանության նախարարի ընտանիք մտնելով ու նրա ֆիզիկական-առողջական խնդիրների մասին շեշտելով: Պարտադիր դա անում եք նաև օգտագործելով որոշ մոլորված զինծառայողների կամ ազատամարտիկների, քանի որ զինակիցներին իրար դեմ հանելը շատ արդյունավետ է պետությունն ու բանակի քանդելու համար: Մնացածը արդեն մեխանիկական կրկնություն է, շրջապտույտի մեջ ընկած` կրկնում եք Ալիևի պաշտոնական քարոզչության թեզերը, որոնք Ա. Դալլեսի ու գնդապետ Դանիի տեսությունների դասական դարձած կետերով նախատեսված են տվյալ պետության և ազգային արժեհամակարգի կործանման համար:

Թերթեք ադրբեջանական կայքերը ու տեսեք` որքան քիչ եք դուք տարբերվում նրանցից հենց միայն այս որակումներով: Ադրբեջանը միլիարդներ է ծախսում որպեսզի Օլեգ Կուզնեցովների ու այլ օտարազգի տականքների բերանով վարկաբեկի մեզ, մեր երկիրը, մեր բանակն ու նախարարին, խոսեն դատարկ բաներից, հորինեն կեղծ դեպքեր, որպեզի բարոյալքելով հաղթեն մեզ: Նույն կերպ էին գործում թուրքերն ու բոլշևիկները առաջին հանրապետության ժամանակ և, ի վերջո, հասան մեր պետության կորստին: Նույն կերպ արևմուտքը քանդում է իր մրցակիցներին, նույն լոզունգները ունեին Գեբելսն ու Բերիան փոքր ազգերին կեղեքելիս: Ներքին ազնվություն ունեցեք և խորհեք, թե դուք ինչով եք տարբերվում նրանցից: Փաստորեն Ադրբեջանը անվճար աշխատեցնում է ձեզ, իսկ միգուցե ոչ անվճար…. Հասկանալի է, որ դուք չեք կարող չիմանալ, թե ում և ինչին եք ծառայում:

Դրա մասին խոսելն անգամ միամտություն է: Դա հարկավոր է բացատրել մեր ժողովրդին, որ իմանան, թե ուր եք ուզում տանել նրանց այսպես:

Բանակում եղած միջադեպերից հետո միայն վերջին երեք տարում պատժվել են բազմաթիվ սպաներ ու անգամ գեներալներ: Անգամ ՄԻՊ-ը հաստատել է, որ սպաների դատվածության հարցը խնդրահարույց է:

Հ. Գ. Ձեզ այս ամենից հետո էլ են ներելու, քանի որ Հայաստանում այլ արժեքներ են հաստատված: Ուղղակի մենք քսան տարի առաջ և այսօր մեր կյանքը վտանգելով, առողջությունը կորցնելով մեր հայրենիքի համար` ցավոք նաև ձեզ նմանների խաղաղությունն ենք պաշտպանել:

Պահեստազորի սպաների հայկական միություն

С начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»Движение «Нет “Западному Азербайджану”» обратилось к еврокомиссару Марте Кос: вопрос суверенитета Армении поставлен ребром Наапетян: выборы превращаются в референдум — за «кандидата Азербайджана» или против В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамВозвращение или экспансия: что стоит за вопросом азербайджанских переселенцев? Иранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануСила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден МоллеСюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантов