Պերեսի հետ զրույցից հետո Պոգբան համաձայնել է տեղափոխվել «Ռեալ». Բույո
СпортԹուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան և Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բանակցություններ են վարել ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի՝ «Արքայական ակումբ» տեղափոխվելու շուրջ: Այդ մասին «El Chiringuito de Jugones»-ի եթերում պատմել է «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանսիսկո Բույոն:
Բույոն պատմել է, որ հավաքականում Պոգբայի թիմակից Կարիմ Բենզեմայի միջնորդությամբ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ռեալ» - «Յուվենտուս» պատասխան հանդիպումից հետո իսպանական ակումբի նախագահը զրուցել է Պոգբայի հետ:
-Բենզեմային խնդրել են կազմակերպել Պոգբայի և Պերեսի հանդիպումը, որը տեղի է ունեցել հանդիպման տեսուչի սենյակում։ ԶՐույցի ժամանակ Պոգբան համաձայնել է տեղափոխվել «Ռեալ»: Մադրիդիցիների բանակցությունները Պոգբայի հետ բշարունակվում են արդեն 4 ամիս,- ասել է Բույոն: