Ереван, 01.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել ԱլԳ շրջանակներում ԵՄ շարունակական աջակցությունը

Политика

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 15-ին Բրատիսլավայում մասնակցել է Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, որին ներկա էին նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ-ում նախագահող Լիտվայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչը, Շվեդիայի և Լեհաստանի արտգործնախարարներ Մարգոտ Վալստրյոմը և Գժեգոժ Սխետինան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպումը ելույթով բացել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, ով կարևորել է հանդիպման անցկացումը՝ որպես Ռիգայի գագաթաժողովից առաջ մտքեր փոխանակելու արդյունավետ հարթակ։

Նիստին ելույթով հանդես է եկել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը, մասնավորապես, ասել է.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վիշեգրադյան քառյակի նախագահությանը՝ այս նախարարական հանդիպումը Բրատիսլավայում հյուրընկալելու համար։

Հայաստանը ԵՄ հետ իր համապարփակ գործընկերության բոլոր հնարավոր ոլորտներում կարևոր նպատակներ ունի իրականացնելու՝ լայն քաղաքական երկխոսության, ոլորտային համագործակցության խորացման, մարդկային շփումների ակտիվացման և առևտրի ու տնտեսական համագործակցության դյուրացման համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով։

Ոլորտային ճյուղերում մեր համագործակցության ակտիվացման համար մենք մտադիր ենք Հանձնաժողովի հետ ամփոփել բանակցությունները՝ գիտության և հետազոտության բնագավառում ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրի շուրջ, ինչպես նաև բանակցություններ սկսել՝ Ձեռնարկությունների և Փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակության ծրագրերին (COSME) Հայաստանի մասնակցությունը ապահովելու համար։ Տրանսպորտի ոլորտում Հայաստանի կառավարությունն իր պատրաստակամությունն է արտահայտել ԵՄ հետ ստորագրել Ընդհանուր ավիացիոն տարածքի համաձայնագիրը:

Մենք բարձր ենք գնահատում Արևելյան գործընկերության շրջանակներում տարիներ ի վեր ԵՄ շարունակական աջակցությունը և օժանդակությունը մեր երկրին, որը կարևոր դեր է ունեցել Հայաստանում բարեփոխումների գործընթացի և ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման արդյունավետության և շարունակականության համար:

Մենք ողջունել ենք Եվրոպական հարևանության քաղաքականությունը վերանայելու Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությունը, ինչը առիթ է բոլորիս համար՝ մտորելու անցյալի մեր փորձի շուրջ և մատնանշելու ապագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները։ Իրավիճակը առավել լայն Հարևանությունում նոր մարտահրավերներ է առաջ բերում և, անկասկած, պահանջում է նորացված համագործակցային մոտեցումներ։

Մենք կարծում ենք, որ Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայումը պետք է արտացոլի ժողովրդավարության, օրենքի գերիշխանության, արդյունավետ կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր արժեքներին հավատարմության կարևորությունը։ Մենք նաև կարծում ենք, որ նոր քաղաքականության շրջանակներում ձեռքբերումների վրա հիմնված տարբերակման և «ավելին ավելիի դիմաց» սկզբունքները պետք է ամրապնդվեն և համապատասխանաբար շարունակվեն իրականացվել՝ արտացոլելու գործընկեր պետությունների կողմից բարեփոխումների իրականացման ընթացքը։

Հարգելի գործընկերներ,

Ես կցանկանայի անդրադառնալ ԵՄ հետ մեր ապագա պայմանագրային հարաբերությունների մշակման գործում առաջընթացին: Նախորդ տարվա նոյեմբերից ի վեր մենք` մեր ԵՄ գործընկերների հետ, աշխատում էինք նոր իրավական հիմքի շրջանակը ձևավորելու ուղղությամբ։ Այն կարտացոլի ԵՄ հետ մեր նախկին բանակցությունների բովանդակությունը` նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում: Մարտի կեսերին Հայաստանի և ԵՄ բանակցային թիմերը ավարտեցին ապագա իրավական հենքի շրջանակի շուրջ խորհրդակցությունները, և ակնկալում ենք, որ ԵՄ անդամ պ ետությունները կհաստատեն եվրոպական բանակցային թիմի մանդատը, ինչը հնարավորություն կընձեռի սկսել բանակցությունները։

ԵՄ-Հայաստան ինստիտուցիոնալ ձևաչափերի հանդիպումներին զուգահեռ՝ Հայաստանը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը Արևելյան գործընկերության բազմակողմ հարթակներում և ավելի քան տասնյակ աշխատանքային խմբերում։ Մենք սա դիտարկում ենք որպես կարևոր և օգտակար հարթակ՝ կիսելու լավագույն փորձը և նպաստելու լայն համագործակցությանը։

Շարժունակության գործընկերությունը ընթացքի մեջ է 2011թ.-ից, և մի շարք ծրագրեր են իրականացվում այդ շրջանակներում։ Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը ուժի մեջ են մտել 2014թ. հունվարից։ Մեր կողմից՝ Հայաստանի կառավարությունը 2013թ.-ից վերացրել է մուտքի արտոնագրի պահանջը ԵՄ քաղաքացիների համար։ Ապրիլի 29-ին Բրյուսելում տեղի ունեցան Հայաստան-ԵՄ՝ արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի հարցերով համատեղ կոմիտեների հանդիպումները, և մենք հուսով ենք, որ մենք որքան հնարավոր է շո ւտ կկարողանանք սկսել ԵՄ հետ արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը։

Արևելյան գործընկերության հետ կապված նոր մարտահրավերները պահանջում են նոր համագործակցային մոտեցումներ։

Հայաստանը քաջ գիտակցում է տարբեր ձևաչափերում ընդգրկուն համագործակցության կարևորությունը։ Մենք սատարում ենք այն տեսակետը, որ հնարավոր է լավագույնս օգտագործել տարբեր ինտեգրացիոն շրջանակները առավել հեռատեսական մոտեցման միջոցով՝ հիմնված հնարավորությունների և ոչ թե անհամատեղելիությունների վրա։ Մեր նպատակն է՝ հենվելով նախորդ տարիներին արձանագրված արդյունքների վրա՝ շարունակելու ուղին դեպի խորը և համապարփակ համագործակցություն ԵՄ հետ»:

«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме