Ереван, 29.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Թանգարանները պետք է կրթեն այցելուին. Մարինե Հարոյան

Культура

Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանը, ով նաև Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գիտաշխատող է, արգելել է թանգարանում երեխաներին կոպիտ ասել «Չի կարելի», օժանդակում է հայկական թանգարաններում կրթական ծրագրերի ստեղծմանն ու տարա ծմանը, Հայաստանում դեռ չի հանդիպել ժամանակակից արվեստի լավ կուրատորի և հավատում է, որ Վենետիկի բիենալեում հայկական տաղավարի հաղթանակն արգասաբեր կլինի հայաստանյան արվեստագետների համար:

Այս և այլ թեմաների շուրջ, «Թանգարանային գիշեր» միջոցառմանը և դրան հաջորդող Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ «Արմենպրես»-ը զրուցեց Մարինե Հարոյանի հետ:

-Դուք կանգնած եք Հայաստանում ԻԿՕՄ-ի գրասենյակի ստեղծման ակունքներում, անցած տարիների ընթացքում Հայաստանում կազմակերպության առկայությունն ի՞նչ տվեց մեր թանգարաններին:

-Առաջինը, որ մենք դուրս եկանք միջազգային ասպարեզ: Մենք մեր առջև նպատակ էին քդրել, որպեսզի թանգարանային աշխարհը ճանաչի Հայաստանը՝ որպես երկիր, որն ունի շատ հարուստ մշակութային ժառանգություն: Արդեն ութը տարի շարունակ միայն Երիտասարդ գիտնականների և թանգարանագետների խրախուսման ծրագրով մոտ քսան երիտասարդ մասնակցել է միջազգային գիտաժողովների և սեմինարների: Նաև, ութ տարվա աշխատանքների արդյունքում մենք արդեն ունենք երեք երիտասարդ, ովքեր հանդիսանում են ԻԿՕՄ-ի համաշխարհային կոմիտեներ իանդամ: Արդյունքում, հայաստանյան թանգարաններում արդեն կան կրթական ծրագրեր, որոնք մեր երիտասարդ անդամների նախաձեռնություններն են: Օրինակ՝Երևանի պատմության թանգարանի փոխտնօրեն Գևորգ Օրբելյանը ԻԿՕՄ-ի երիտասարդն մասնագետներից է, ով արդեն հանդիսանում է միջազգային փորձագետ և նրան հրավիրում եմ սեմինարներ վարելու:

Իսկ վերջերս, երբ մեր երիտասարդներից մեկը եղել էր Ճապոնիայում, և պարզել, որ այնտեղի որոշ թանգարաններում Հայաստանը ներկայացված է որպես մահմեդական երկիր: Մեծ աղմուկ բարձրացնելուց հետո, Գևորգ Օրբելյանը գնում է Ճապոնիա, որպեսզի փոխի ցուցադրությունը և Հայաստանը ներկայացվի հավուր պատշաճի:

-Դուք հիշատակեցիք թանգարաններում կրթական ծրագրերը: Ի՞նչ աշխատանքներ են տարվում՝մեզ մոտ ստեղծելու այդ մշակույթը:

-«ԴՎՎ ինթերնեշնլ» կազմակերպության հետ մշակելու ենք կրթական ծրագրեր թանգարանների համար, որովհետև ոչ բոլոր թանգարաններում կան համապատասխան պատրաստված կագրեր: Այդ նպատակով աշնանը լույս կտեսնի մեթոդական ձեռնարկ՝ նվիրված թանգարաններում կրթական ծրագրերի կազմմանը, որի հիման վրա կարվեն սեմինարներ, և թանգարանների ցանկության դեպքում կենտրոնի հետ կստեղծվեն իրենց համար կրթական ծրագրեր:

-Որո՞նք են հայաստանյան թանգարանների հիմնական խնդիրները:

-Առաջին հերթին մեր թանգարաններն ունեն կառավարությունից աջակցության կարիք, բայց ոչ թե անմիջական ֆինանսների տեսքով, այլ բարեգործության ոլորտին վերաբերվող օրենքում փոփոխություն կատարելու, որպեսզի բարեգործներն ստանան որոշակի արտոնություն թանգարաններին աջակցելու դեպքում: Նաև մոտակա ժամանակ ակնկալվում է Թանգարանների մասին օրենքի ընդունումը:

Սակայն, բացի ֆինանսավորման խնդրից սուր է թանգարանների շենքային պայմանների սղությունը: Հայաստանում նույնիսկ ամենակարևոր թանգարանները՝Պատմության թանգարանըև Ազգային պատկերասրահը չեն համապատասխանում իրենց հավաքածուներին: Կամ, մենք չունենք ժամանակակից արվեստի պատշաճ թանգարան: Քառասուն տարի առաջ, երբ ստեղծվեց այդ թանգարանը, այն ԽՍՀՄ-ի տարածքում առաջինն էր իր ոճում, իսկ հիմա Մոսկվայում գործում են չորս-հինգ ժամանակակից արվեստի թանգարան, իսկ մեր Ժամանակակից արվեստի թանգարանը խղճուկ վիճակում է:

-Ի՞սկ ինչպես կգնահատեք մարզային թանգարանների վիճակը:

-Ներկա պահին ԻԿՕՄ-ի երիտասարդների օգնությամբ ամբողջ Հայաստանի թանգարաններում իրականացնում ենք կարիքների գնահատում, որի արդյունքները պատրաստ կլինեն մոտ մեկ ամսից: Իհարկե, թանգարաններում մեր ներկայացրած հարցաթերթիկի հիմնական շեշտը կրթական ծրագրերին է վերաբերում, սակայն նաև հետազոտվում են թանգարանների շենքային պայմանները և տեխնիկական հագեցվածությունը:

Գաղտնիք չէ, որ մարզային թանգարանները շատ ավելի վատ վիճակում են, քան Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող թանգարանները: Այնտեղ և աշխատավարձերն են ավելի ցածր, և շատ ցածր է բուն թանգարանի ֆինանսավորումը: Իհարկե, կա մի երկու մարզային թանգարան, որոնք ակտիվ աշխատում են, սակայն դա գալիս է տնօրենների աշխատանքից, ովքեր կարողանում են գտնել որոշակի հովանավորներ:Նաև թանգարաններ ունենք, որտեղ կա շատ լուրջ կադրային խնդիր: Օրինակ՝Պարույր Սևակի տուն-թանգարանը, որտեղ կա երեք հաստիք՝տնօրենի, ֆոնդապահի և էքսկուրսավարի, սակայն ոչ Սևակ գյուղ ում, ոչ էլ մոտակա գյուղերում էքսկուրսավար չկա:

-Հայաստանյան հասարակության գերակշռող մասին Դուք կարո՞ղ եք անվանել թանգարանասեր:

-Ցավում եմ, բայց ոչ: Եվ այս խնդիրն առանց գումար ծախսելու հնարավոր չէ շտկել: Թանգարանները պետք է կրթեն այցելուին՝մենք և դպրոցները: Սակայն դպրոցներից երեխաներին մեզ մոտ չեն կարող բերել՝ դպրոցներում դրամահավաքի արգելքի պատճառով: Այդ առումով Գրականության և արվեստի թանգարանի կողմից ցանկանում ենք ԿԳՆ-ի հետ հուշագիր ստորագրել, որպեսզի հնարավոր լինի լուծել երեխաների թանգարան բերելու հետ կապված տեխնիկական հարցերը: Սրանք լուծվող հարցեր են, որոնց համար պետք է պատկան մարմինների համակարգված պարզ աշխատանք, և այդ խնդրի լուծումն արդեն վաղուց գտել են ամբողջ աշխարհում: Սա կարևոր աշխատանք է, քանի որ երբ երեխան գալիս է թանգարան, նա մեծանալուց հետո թանգարան է բերում իր երեխային, և մանուկի համար այն չի հանդիսանում մի տխուրվայր, որտեղ միայն կաշկանդվածություն ես զգում: Եվ ես դեմ եմ երեխաներին թանգարանում նախատելուն. յուրաքանչյուր այցելու խմբի սկզբից բացատրում եմ թանգարանում «խաղի կանոնները»:

Ի դեպ, թանգարանը երեխաների համար տխուր տեղ չլինելու համար անհրաժեշտ են թանգարանային կառավարիչներ և թանգարանային մանկավարժներ, սակայն մեր կրթական համակարգում դեռ չի ստացվում պատրաստել նման մասնագետների:

- Հայաստանում գոյություն ունի Ժամանակակից արվեստների ինստիտուտ, որտեղ պատրաստում են կուրատորների: Դուք ծանո՞թ եք այդինստիտուտի պատրաստած կադրերին:

-Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում կա նման հաստատություն, սակայն մինչև հիմա չեմ հանդիպել հետաքրքիր կուրատորների: Մենք Վենետիկի բիենալեն շահեցինք միայն նրա շնորհիվ, որ Վարդան Կարապետյանն ընտրեց սփյուռքահայ կուրատոր Ադ Ֆյուրսթենբերգին: Նա շատ ճիշտը նտրություն արեց, որովհետև մինչև այդ Հայաստանից ոչ մի կուրատոր չկարողացավ այնտեղ կազմակերպեր ուշագրավ ցուցադրություն:

Իսկ կոնցեպտուալ արվեստում հաճախ առաջնային տեղում է կուրատորը:

-Իսկ հայաստանյան արվեստագետներին ի՞նչ կտա Վենետիկի բիենալեում հայկական տաղավարի հաղթանակը:

-Նախ, դրսում վերջապես կհասկանան, որ Հայաստանն ունի ոչ միայն հարուստ մշակութային ժառանգություն, այլ նաև այն ժամանակակից արվեստի երկիր է: Այս հաղթանակը խոսում է նրա մասին, որ վաղն արտասահմանյան կուրատորները, հետաքրքրվելով հայկական ժամանակակից արվեստով, հնարավորություն կստեղծեն մեր երիտասարդ արվեստագետներին ներկայանալու արտերկրում:

Զրուցեց՝ Անահիտ Մինասյանը:

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»