Եվրոպական երկրորդ խաղերը կանցկացվեն Նիդեռլանդներում
СпортԵվրոպական երկրորդ խաղերը կանցկացվեն 2019 թվականին Նիդերլանդների երեք քաղաքներում` Ամստերդամում, Հաագայում և Էյնդհովենում:
Այս մասին որոշումը պաշտոնապես կհաստատվի միայն Եվրոպական օլիմպիական կոմիտեի նիստում` մայիսի 17-ին: Եվրոպական խաղերի ծրագրում կընդգրկվեն` լողափնյա ֆուտբոլը, թիավարությունը (կանոե, սպրինտ), հեծանվասպորտը (խճուղային, լեռնային, BMX), սպորտային եւ գեղարվեստական մարմնամարզությունը, ակրոբատիկան, սուսերամարտը, հրաձգությունը, սեղանի թենիսը, տրիատլոնը, վոլեյբոլը, լողափնյա վոլեյբոլը, նետաձգությունը, ջրային մարզաձեւերը (լող, գեղալող, ջրագնդակ, ջրացատկ), բադմինտոնը, բասկետբոլը (3х3), բռնցքամարտը, ըմբշամարտը, ձյուդոն, կարատեն, թաեքվոնդոն:
Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվանդո, հրաձգություն: Բռնցքամարտում Հայաստանը կներկայացնեն 6 մարզիկներ` Արտյոմ Ալեքսանյան (49 կգ), Նարեկ Աբգարյան (52 կգ), Արամ Ավագյան (56 կգ), Սամվել Բարսեղյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Նիկոլ Հարությունով (81 կգ), ձյուդոյում` 3 մարզիկներ` 60 կգ քաշային Հովհաննես Դավթյան, 73 կգ քաշային Դավիթ Նիկոսղոսյան և 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչ, հրաձգությունում` 2 մարզիկ` Հրաչիկ Բաբայան, ՆորայÖ € Առաքելյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտտում 4 մարզիկ` Ռոման Ամոյան (55 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Կարապետ Չալյան (75 կգ) և Մաքսիմ Մանուկյան (85 կգ):
Այս խաղերի համար նախատիպ են եղել Համաամերիկյան եւ Ասիական խաղերը: Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված են 16 օլիմպիական և 4 ոչ օլիմպիական մարզաձևեր: