Յուրգեն Կլոպը խոսել է «Վոլֆսբուրգ»-ի հետ խաղի մասին
СпортԴորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կարծիքով՝ «Բորուսիա»-«Վոլֆսբուրգ» հանդիպումը լի կլինի զգացմունքայնությամբ, բայց նաև որոշիչ երկու թիմերից մեկի համար:
«Երբ երկու թիմերը ունեն անձնական նպատակներ, այդ ժամանակ հանդիպումները դառնում է զգացմունքային: «Վոլֆսբուրգ»-ն արագ է տեղաշարժվում և շատ գրագետ գործում: Եվ իր առավելություններից մեկը համարվում է ստանդարտ դիրքերի իրացումը: Պետք է ցույց տանք, որ նրանք մեզ չեն զարմանցնի ոչ մի բանով». Կլոպի խոսքերը մեջբերում է «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:
Բունդեսլիգայի 33-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն կխաղա «Վոլֆսբուրգ»-ի հետ: Հանդիպումը կկայանա մայիսի 16-ին Երևանի ժամանակով ժամը 17:30-ին: