Գոլառատ ոչ-ոքիները ֆուտբոլի բարձրագույն խմբում
СпортՖուտբոլի Հայաստանի առաջնության 26-րդ տուրի առաջին խաղային օրը կայացան երկու հանդիպումներ` «Գանձասար-Կապան»-«Շիրակ» և «Ուլիս»-«Ալաշկերտ»:
Երկու խաղերն էլ գոլառատ էին: «Գանձասար-Կապան»-«Շիրակ» խաղում խփվեց 6 գնդակ, բայց հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 3-3: «Շիրակ»-ի կազմում աչքի ընկան Նարեկ Բեգլարյանը և Արա Խաչատրյանը, իսկ «Գանձասար Կապան»-ի կազմում` Ժան-Ժակ Բուգուհին, Արամ Մուրադյանը և Միլոշ Ստամենկովիչը:
«Ուլիս»-«Ալաշկերտ» հանդիպումը ևս ավարտվեց ոչ-ոքի: «Ուլիս»-ի կազմում մրցակցի դարպասը գրավեցին Արտակ Ալեքսանյանը և Կոնստանտին Մորոզովը, իսկ «Ալաշկերտ»-ի կազմում` Դարկո Վուչիչը և Նորայր Գյոզալյանը: