«Փյունիկը» 14-րդ անգամ հռչակվեց Հայաստանի չեմպիոն
СпортԱյսօր Հայաստանի առաջնությունում կայացան 26-րդ տուրի հանդիպումները, որտեղ «Ուլիսը» և «Շիրակը» երկուական միավորներ կորցրին՝ ոչ ոքի խաղալով համապատասխանաբար «Ալաշկերտի» և «Գանձասար-Կապանի» հետ:
Այսպիսով, առաջատար «Փյունիկն» անհասանելի դարձավ մրցակիցների համար ու ժամանակից շուտ՝ իր պատմության մեջ 14-րդ անգամ, հռչակվեց Հայաստանի չեմպիոն:
«Փյունիկը» վերջին անգամ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել էր 2010 թվականին: