Ереван, 13.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов США Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов BBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об Украине Песков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе Самое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политики Сербия впервые провела военные учения с НАТО Тень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов


Անդո. «Երբեք չեմ դավաճանել կնոջս»

Lifestyle

BlogNews

Դերասան Անդրանիկ Հարությունյանը՝ Անդոն, կնոջ՝ Մերիի և դստեր՝ Էլենի հետ նոր ֆոտոշարք է անցել, որն առիթ հանդիսացավ, որպեսզի BlogNews.am-ը նրա հետ խոսի իր փոքրիկ ընտանիքի մասին։ Նրա դուստրը 2 տարեկան, 8 ամսական է և արդեն հասցրել է շատ բան փոխել Անդոյի կյանքում։ Հենց այստեղից էլ սկսեցինք զրույցը։

- Անդո, Էլենը կարծես ավելի գունավոր դարձրած լինի Ձեր կյանքը։ Ի՞նչ է փոխվել նրա ծննդից հետո։

- Ամեն ինչ՝ կյանքս, ապրուստս, քայլս, շունչս։ Նախկինում ես ապրում էի մի օրով, հիմա չեմ կարող, որովհետև արդեն կա Էլենը։ Ժամանակին սիրում էի եղբորս երեխաներին ու մտածում՝ հնարավո՞ր է մի օր իմ երեխան ունենամ ու այսքան սիրեմ, պարզվեց՝ հնարավոր է։ Երկրորդ երեխային չգիտեմ՝ ոնց եմ սիրելու, բայց, բնականաբար, շատ եմ սիրելու։

-Երկրորդ երեխայի արդեն սպասո՞ւմ եք։

-Դեռ ոչ։

-Ինչպես հասկացա, ընտանիքը համալրելու ցանկություն ունեք։

- Այո, բայց ոչ մոտ ապագայում։

- Որպես տղամարդ՝ ցանկանում եք երկրորդը տղա երեխա՞ ունենալ, թե՞ պարտադիր չէ։

- Ասում են՝ ինչ լինում է, երկրորդը հակառակը լինի։ Դա լավ կլինի, բայց ես չեմ ֆիքսվում դրա վրա։ Աղջիկ երեխան ամենա-ամենան է։ Երբ շորիկները հագնում է, թիթիզանում, ինքն էլ մի քիչ աշխույժ է լինում, դրանից հաճելի բան չկա։ Էլենն այնքան թիթիզ է, որ երբ հարցնում ես՝ մեծանաս, ի՞նչ ես դառնալու, ասում է՝ թագուհի։

- Իսկ իր թիթիզ շորիկների ընտրությանը, գնումներ անելուն մասնակցո՞ւմ եք, թե՞ ամբողջը Մերին է անում։

- Մերին է է անում, սակայն վերջերս ինչքան գնում եմ Ամերիկա, նրա համար շատ շորիկներ եմ բերում։ Մտնում եմ խանութ՝ իբր ինձ համար առևտուր անելու, մանկական մի անկյուն եմ տեսնում ու վերջում մի մեծ պայուսակ մանկական հագուստով դուրս գալիս:)

-Էլենը ներկայացնո՞ւմ է պահանջներ, թե ինչ բերեք իրեն։

- Չէ, նման պահանջներ չունի։ Սակայն առավոտյան արթնանում է քնից, ասում՝ այսօր այս շորերը պիտի հագնեմ, ու պարտադիր դրանք պիտի հագնի։ Ամբողջն ինքն է ընտրում ու շատ սիրուն, ճաշակով։ Հետո գալիս, ասում է՝ պապա, նայի, սիրուն ա՞, իբր պապան էլ շատ ա հասկանում։)

-Մանկապարտեզ գնո՞ւմ է։

-Երկու օր տարանք, իրեն շատ լավ պահեց, ուղղակի հիվանդացավ ու հիմա տանն է։ Էլենը շատ շփվող է, երբ դուրս ենք գալիս փողոց, ինքն ավելի շատ մարդու է ճանաչում, քան ես։ Անուններով բոլորին գիտի՝ վարորդներից մինչև խանութի աշխատողները, նրանք էլ՝ իրեն։ Բացառվում է, որ մանկապարտեզում հանգիստ մնա, շատ ճըտ-պըտ է, «տոչնի» պապան է։) Ինքը չար չէ, ուղղակի աշխույժ է և միշտ ուշադրության կենտրոնում է լինում իր դրական էմոցիաներով, աշխուժությամբ։ Երբ մեկի կողքով անցում է, չեն կարողանում անտարբեր մնալ։

-Կարողանո՞ւմ եք ժամանակ տրամադրել երեխայի, Մերիի hետ զբոսանքի, ժամանցի վայրեր գնալու համար, թե՞ զբաղվածությունը թույլ չի տալիս։

- Երբ ինչ-որ միջոցառուների, ծնունդի, հարսանիքի եմ գնում, անպայման այնպես եմ անում, որ ընտանիքս ինձ հետ լինի։ Իսկ ահա առանձին տեղեր գնալու համար ժամանակ չի մնում։ Վերջերս Էլենն է գալիս ինձ մոտ՝ թատրոն, դիտում է իմ մեր ներկայացումները։ «Կառավարական համերգի» մեջ երաժշտական կտորներ կան, նա մեզ հավասար երգում, պարում է, վերջում մեզ հավասար հոգնած վերադառնում է տուն։)

- Իսկ ի՞նչ արձագանք է տալիս Ձեզ բեմում տեսնելիս։

- Դահլիճից ինձ տեսնելով գոռում է՝ պապա՜ն, Անդո՜ն։ Իսկ երբ գալիս ենք տուն, ասում է՝ էլի եմ ուզում գնալ թատրոն՝ նկատի ունենալով ներկայացումը։

- Ձեզ Անդոյո՞վ է դիմում։

- Ժամանակ առ ժամանակ, սակայն ավելի շատ տանը։ Մասսայական վայրերում ավելի շատ պապա է ասում։ Թեև պիտի հակառակը լիներ:) Հազար եմ ասել՝ սիրուն աղջիկների մոտ ինձ պապա մի ասա, ասա՝ ապեր։)

-Խաղեր խաղո՞ւմ եք Էլենի հետ։

-Ճիշտն ասած՝ դրա համար ժամանակ չեմ ունենում։ Հիմա տանն եմ, բայց 15 րոպեից դուրս եմ գալու։ Հիմնականում մայրն ու տատիկն են խաղում իր հետ, հենց հիմա էլ պահմտոցի են խաղում։

-Մերին չի՞ դժգոհում, որ քիչ ժամանակ եք հատկացնում իրենց։

- Բնականաբար, դժգոհում է։ Բոլոր կանայք էլ դժգոհում են, որ ամուսինները տանը չեն լինում, բայց նա արդեն սովորել է, որ չեմ կարող ամբողջ օրը տանը նստել։

- Այդ դժգոհությունները հասնո՞ւմ են կոնֆլիկտի։

- Ժամանակ առ ժամանակ բոլոր ընտանիքներում էլ լինում են կոնֆլիկտներ։ Մեզ մոտ պատճառը հիմնականում խանդի դրսևորումներն են։ Նոր ամուսնացած ժամանակ Մերին ավելի շատ էր խանդում, սակայն հիմա հասկանում է, որ ամուսինը դերասան է, ժամանակ առ ժամանակ կարող է լինել այնպիսի տեղերում, որտեղ աղջիկներ կան, բայց, բնականաբար, երբեք չեմ դավաճանում նրան։

Ընտանեկան կոնֆլիկտ ունենալը նորմալ է. դա պետության պես մի բան է՝ կա ընդդիմություն և դիմություն։ Ես իբր իշխանությունն եմ, Մերին՝ իբր ընդդիմությունը, ինչպես իրականում մեր երկրում է՝ իբր։

-Իսկ դուք ժողովրդավա՞ր եք։)

- Որպես իշխանություն՝ ես շատ լավ եմ դրսևորում ինձ։ Ինչ ուզում խոսում են իմ մասին, բռնություն չի լինում։

- Որպես ամուսին ու որպես հայր՝ ի՞նչ գնահատական կտաք Ձեզ։

Գերազանց, որովհետև ես հասցնում եմ հնարավորինս կատարել իմ բոլոր պարտականությունները։ Շատ եմ սիրում կնոջս ու աղջկաս ու չեմ կարող առանց նրանց պատկերացնել կյանքս։

 

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»