Արթուր Նալբանդյանին կփոխարինի Սերգեյ Լոքյա՞նը
ПолитикаԻշխանական կուլիսներում այսօր ամենաբուռն քննարկվող թեմաներից մեկը Լոռու մարզպետի հնարավոր պաշտոնանկությունն էր: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Արթուր Նալբանդյանի պաշտոնանկության հարցը վերջնականապես վճռվել է երեկ տեղի ունեցած համայնքների խոշորացման տեղական հանրաքվեներից հետո, երբ, ի տարբերություն Սյունիքի, Լոռիում հանրաքվեն բացարձակապես տապալվել է և գրանցվել է իշխանությունների համար անհաճո արդյունք:
Ըստ նույն լուրերի՝ ՀՅԴ հետ հնարավոր համագործակցության շրջանակներում ամենայն հավանականությամբ մարզպետի պաշտոնը բաժին կհասնի նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանի որդուն՝ վարչապետի ներկայիս խորհրդական Սերգեյ Լոքյանին: