Գրիգոր-Սևակ Մխիթարյանը շարունակում է հաջող հանդես գալ Ամերիկա աշխարհամասի շախմատի առաջնությունում
СпортԲրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը շարունակում է հաջող ելույթ ունենալ Ամերիկա աշխարհամասի շախմատի առաջնությունում:
Գրոսմայստերը Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում անցկացվող այս առաջնությունում չորս տուրից հետո վաստակել է 2,5 միավոր: Աղյուսակը 4 միավորով գլխավորում է միջազգային վարպետ Յագո Դե Մուրա Սանտյագոն (Բրազիլիա):
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: