Հայ բռնցքամարտիկները` Եվրոպայի պատանիների առաջնությունում
СпортԼվովում ընթացող ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունունում Հայաստանը ներկայացնում են 5 բռնցքամարտիկներ:
Մարզիչներ Արման Հարությունյանի և Արտյոմ Սիմոնյանի գլխավորությամբ Հայաստանը ներկայացնում են 46 կգ քաշային Արման Գալստյանը, 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, 57 կգ քաշային Արման Անտոնյանը, 60 կգ քաշային Կորյուն Ասթոյանը և 66 կգ քաշային Ռոբերտ Պետրոսյանը:
Մրցումների մեկնարկային օրը ռինգ են դուրս եկել 3 հայ բռնցքամարտիկ, որոնցից 2-ը հաղթել են իրենց մրցակիցներին: Մեկնարկային փուլի արգելքը հաղթահարել են 46 կգ քաշային Արման Գալստյանը և 60 կգ քաշային Կորյուն Ասթոյանը:
Այս մասին հայտնում է բռնցքամարտի ֆեդերացիան: Պատանիների Եվոպայի առաջնությանը մասնակցում են 27 երկրի 200-ից ավելի մարզիկներ: