«Ռեալը» կմասնակցի «Բավարիայի» կազմակերպած մրցաշարին
СпортՄադրիդի «Ռեալը» կմասնակցի միջմրցաշրջանային Audi-ի գավաթ մրցաշարին, որը կազմակերպում է Մյունխենի «Բավարիան». տեղեկացնում է Marca-ն:
«Արքայական ակումբը» արդեն հաստատել է իր մասնակցությունը մրցաշարին, որը տեղի կունենա օգոստոսի 4-ին և 5-ին՝ «Ալյանց Արենայում»:
Մրցաշարին կմասնակցի 4 թիմ: Մյուս մասնակիցների անունները հայտնի կդառնան ավելի ուշ:
Մրցաշարը տեղի է ունենում յուրաքանչյուր երկու տարին մեկ: Առաջին անգամ կազմակերպվել է 2009թ-ին: