Հայ բռնցքամարտիկներն առնվազն բրոնզե մեդալ են ապահովել
СпортԼվովում ընթացող Եվրոպայի ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի առաջնությունում հայ բռնցքամարտիկներն արդեն իսկ ապահովել են բրոնզե մեդալ:
60 կգ քաշային Կորյուն Ասթոյանը առայժմ անպարտելի է իր քաշային կարգում: 1/8 եզրափակիչում հաղթելով անգլիացի մարզիկին՝ Կորյունը ¼ եզրափակիչում զարգացրել է հաջողությունը և նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր, ինչն, անկախ հետագա արդյունքից, ապահովում է առնվազն բրոնզե մեդալ:
Այս մասին տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիան:
Հիշեցնենք, որ պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը մասնակցում է 5 մարզիկով: