Կայացել է սուսերամարտի Հայաստանի առաջնությունը
СпортՆորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում պայքարի էին դուրս եկել Հայաստանի լավագույն սուսերամարտիկները, որոնք վիճարկում են հանրապետության 2015 թվականի գավաթը:
Մրցումների առաջին օրը մրցեցին թրասուսերակիրները և ճկասուսերակիր կանայք: Առաջին ձևում տեղի ունեցավ վանաձորյան եզրափակիչ, իսկ երկրորդում ակնհայտ էր Քեթրին ակումբի մարզուհիների առավելությունը: Մրցանակային տեղերի համար պայքարեցին ճկասուսերակիր տղամարդիկ: Ինչպեսև սպասվում էր, հաղթող դարձավ միջազգային մրցաբեմի մեծ փորձ ունեցող Մայքլ Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացնում է սուսերամարտի ֆեդերացիան:
Ներկայայցնում ենք առաջին երկու օրվա մրցանակակիրներին: Թրասուսերում տղամարդկանց մեջ անգերազանցելի էր Վանաձորի ներկայացուցիչ Արսեն Զուրաբյանը: Ճկասուսերի պայքարում կանանց պայքարում լավագույնը Արփինե Աթոյանն էր, իսկ տղամարդկանց մեջ՝ Մայքլ Հովհաննիսյանը: Խոցասուսերում տղամարդկանց առաջին հորիզոնականը զբաղեցրեց Արկադի Մորադյանը, իսկ կանանց պայքարում՝ Լիլիթ Էվոյանը:
ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի գավաթը նվաճեց Հայաստան Մարզական միության Նորագավիթի սուսերամարտի մանակապատանեկան մարզադպրոցը:
ՀՀ գավաթի խաղարկությանը մասնակցում են հանրապետության մարզաձևի բոլոր մարզադպրոցների ներկայացուցիչները՝ Երևանի Նորագավիթ, Արաբկիր, Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, ինչպես նաև Վանաձորի, Գյումրու երկու մարզադպրոցների ու Քեթրին ակումբի սաները: