Արգամ Աբրահամյանը մնաց առանց մրցակից
ПолитикаԴեռևս մայիսի 4-ին Orer.am-ը, վկայակոչելով ԿԸՀ իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խիստ հանձնարարական է տվել, որպեսզի Արտաշատում ոչ մի թեկնածու, բացի իր որդի Արգամ Աբրահամյանից, չառաջադրվի:
Եվ ահա քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում Արտաշատի քաղաքապետի թեկնածու Հովհաննես Ղազարյանը տեղեկացրել է, որ դիմում է գրելու քաղաքապետի թեկնածությունից հրաժարվելու նպատակով։ Նա ասել, որ ընտանիքի անդամների հետ է խորհրդակցել, որի արդյունքում հասկացել է, որ Արգամ Աբրահամյանի ընտրվելու դեպքում քաղաքը ավելի շատ կշահի, իր ասելով՝ Արտաշատի մասին մտածելով է որոշումը կայացրել։
Փաստորեն՝ ծուխն առանց կրակի չէր և մեր տեղեկությունները հաստատվեցին: