«ՊՍԺ»-ն պատրաստ է 125 մլն առաջարկել Ռոնալդուի համար. Marca
СпортՖրանսիական «ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին դիտարկում է Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերելու տարբերակը, գրում է իսպանական «Marca» պարբերականը։
Հաղորդվում է, որ քաթարցի բիզնեսմենը պատրաստ է պորտուգալացու համար «Արքայական ակումբին» 125 մլն եվրո վճարել։ Ռոնալդուն ինքը կցանկանար մնալ «Ռեալում», սակայն ցանկանում է, որ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հաջորդ մրցաշրջանի համար թիմը ձևավորի իր անմիջական մասնակցությամբ։
Նշենք, որ Ռոնալդուն առաջարկներ ունի ևս մի քանի ակումբներից, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդից», սակայն միայն փարիզցիների առաջարկը կարող է համապատասխանել նրա պահանջներին։