Կլոպը չի բացառել ապագայում «Բավարիան» գլխավորելու տարբերակը
СпортԴորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի բացառել, որ ապագայում կարող է գլխավորել Մյունխենի «Բավարիան»:
-Իհարկե, կարող եմ երբևէ գլխավորել «Բավարիան», բայց «Բորուսսիայից» անմիջապես «Բավարիա» տեղափոխությունը բարդ է: Այդ մասին գիտեն նաև Մյունխենում: Բացի «Բավարիայից» Գերմանիայում այլ ուշագրավ նախագծերով ակումբներ էլ կան,-Կլոպի խոսքերը մեջբերված են «Sky Deutschland»-ից:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Յուրգեն Կլոպը հեռանալու է «Բորուսսիայից», իսկ դորտմունդյան թիմը գլխավորելու է Թոմաս Տուխելը: