Ереван, 13.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов BBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об Украине Песков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе Самое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политики Сербия впервые провела военные учения с НАТО Тень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов Что такое хантавирус и как он распространяется? Армения создаст дипломатические офисы Российские СМИ назвали главный минус от мягкого развода с Арменией


Իրինա Ալեգրովայի երևանյան սպասված համերգը և սիրո խոստովանությունն ուղղված հայ հանդիսատեսին

Lifestyle

Ռուսական էստրադային երգչուհի, դերասանուհի, ժողովրդական արտիստ և ռուսական շոու-բիզնեսի «առաջին տիկին» Իրինա Ալեգրովան ծնվել է Դոնի Ռոստով քաղաքում: Երգչուհին ծնված օրվանից կրել է Ալեգրովա ազգանունը՝ հակառակ տարածված ասեկոսեներին: Այս մասին հայտնում է euromedia24.ru-ն:

Ռուսական էստրադայի «կայսրուհին» 1974 թվականից սկսած հանդես է եկել զանազան երաժշտական խմբերում՝ «Москонцерт»-ի համակարգում, «Вдохновение», «Молодые голоса» անսամբլներում, «Факел» երգչախմբում, «Огни Москвы» երաժշտական համույթում:

1985 թվականին Իրինա Ալեգրովան հաղթել է «Песня года» էստրադային երգի հանրահռչակ մրցույթում: Այդ պահից ի վեր՝ նա մեծ ճանաչում է ձեռք բերել: Այդ հաղթանակը վերջ է դրել Ալեգրովայի` «Огни Москвы» խմբի մենակատարի կարիերային: Նա շարունակել է ստեղծագործել արդեն «Электроклуб» խմբի կազմում: 1987 թ. «Мелодия» ընկերությունում լույս է տեսել «Электроклуб»-ի առաջին սկավառակը, որում Իրինան ներկայացնում է Տուխմանովի երկու երգերը՝ «День рождения»-ն և «Старое зеркало»-ն:

Մարտ ամսին Ալեգրովան և Իգոր Տալկովը մասնակցում են «Золотой камертон» երիտասարդ կատարողների համամիութենական մրցույթին՝ Տալկովի «Три письма» երգով: Արդյունքում նրանք արժանանում են երկրորդ մրցանակին: «Электроклуб-2» ռոք խմբից հետո Իրինան սկսում է իր սոլո կարիերան:

Արդեն 1991 թվականին անհավատալի ստեղծագործական թռիչք կատարելով՝ Իրինա Ալեգրովան դառնում է ռուսական էստրադայի առաջատարը: Նրա մասնակցությամբ համերգները լցնում էին մարզադաշտեր և ամենամեծ համերգասրահները, իսկ ժողովրդականությունն աճում էր օրեցօր: «Մոսկովսկի Կոմսոմոլեց» թերթն այդ կապակցությամբ հետևյալն է գրում. «Ալեգրովան «խորտակել է» Պուգաչովայի` երկրի համար առաջին երգչուհի կոչվելու մենաշնորհը»:

Երկրի խոշորագույն համերգասրահներում կայացած համերգները, երաժշտական հայտնի տեսահոլովակներն ու հիթ դարձած երգերը նրան դարձրել են ռուսական էստրադայի «առաջին տիկինը»:

2012 թվականին հայտնելով բեմը լքելու իր մտադրության մասին` Իրինա Ալեգրովան հայտարարել է, որ «այն, ինչի մասին նա ցանկանում էր երգել, երգված է»: Այնուամենայնիվ, բեմը բաց չթողեց «կայսրուհուն». նոր երգեր, նոր շոու, որում մի շարք նոր երգերից բացի, տեղ է գտնվել նաև «կայսրուհու» նախկին և բոլորի կողմից վաղուց սիրված հիթերի համար:

Մայիսի 23-ին Երևանում Իրինա Ալեգրովան բացառիկ երաժշտական ներկայացում է ցուցադրել, որի ընթացքում երգել է ինչպես իր նոր երգերը, այնպես էլ արդեն վաղուց սիրված հիթերը: Բեմից նա բազմաթիվ անգամ սեր է խոստովանել Հայաստանին և իր հավատարիմ հայ հանդիսատեսին: Ի. Ալեգրովան պարգևատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալով՝ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման և էստրադային արվեստի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար:

Երգչուհին, նախ և առաջ, շնորհակալություն է հայտնել ներկաներին, որ թեև համերգը երկու անգամ հետաձգվել էր, այնուհանդերձ նրանք բաց չեն թողել իր համերգին ներկա գտնվելու հնարավորությունը:

«Ես նույնպես մարդ եմ: Ես նույնպես հիվանդանում եմ։ Խոնարհվում եմ հայ բժիշկների առջև, ովքեր բուժեցին ինձ: Շնորհակալ եմ, որ այստեղ եք, ինձ հետ, որ այսքան շատ եք։ Շնորհակալություն գնահատելու համար, շնորհակալություն, որ ինձ ձերն եք համարում»,- ասել է երգչուհին:

Ալեգրովան նաև պատմել է, թե ինչու է մինչև այժմ ելույթ ունենում, երբ դեռ 2012 թվականին հրաժեշտի հյուրախաղեր էր հայտարարել: Նրա խոսքով՝ հենց իր արվեստի երկրպագուներն ապացուցեցին իրեն, որ բեմը լքելու մասին որոշումը վաղաժամ էր։ «Երջանիկ եմ, որ Հայաստանում եմ: Ցավում եմ միայն, որ լուսահոգի հայրս ու մայրս չեն տեսնում սա»,- ասել է Ալեգրովան:

Նա հայտնել է նաև, որ նոյեմբերի 3-ին նոր մենահամերգային ծրագրով ելույթ կունենա Մոսկվայում՝ «Օլիմպիյսկի» համերգասրահում: Երգչուհին երևանյան հանդիսատեսի համար անակնկալ նվեր է մատուցել` որոշ հատվածներ երգելով իր նոր համերգային ծրագրից:

Եվ քանի որ հանդիսատեսը ցանկացել էր լսել նրա բոլոր հին երգերը, երգչուհին երգել է մի երգ, որում տեղ էին գտել նրա գրեթե բոլոր հիթերի հայտնի արտահայտությունները:

Երաժշտական ներկայացման ավարտին, երբ չդադարող ծափերը նրան կրկին բեմ են դուրս բերել, նա մի քանի ռոմանտիկ երգեր է երգել և բոլորին սեր ու խաղաղություն մաղթել: Երգչուհին խոստացել է վերադառնալ իր սիրելի Երևան` իր սիրելի հայ հանդիսատեսի մոտ:

Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении