ՀՖՖ-ն ցավակցել է Հենրիխ Մխիթարյանի ընտանիքին
СпортՄահացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տատիկը` տիկին Լիդիան: Այդ կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավացական հաղորդագրություն է տարածել
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնում ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ՈՒԵՖԱ-ի նախագահի գրասենյակի աշխատակից Մոնիկա Մխիթարյանին՝ սիրելի մայրիկի և տատիկի՝ տիկին Լիդիայի մահվան կապակցությամբ, և իր զորակցությունն է հայտնում ընտանիքի անդամներին, մերձավորներին և բարեկամներին»,- նշել է ՀՖՖ-ն:
Ֆեդերացիան տեղեկացրել է, որ տիկին Լիդիայի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, մայիսի 26-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը՝ վաղը, մայիսի 27-ին, ժամը 14:00-ին, նույն եկեղեցուց: