Նախամրցաշրջանային փուլում տքնաջան կաշխատեմ. Բեյլ
Спорт«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլն ակնարկել է, որ մադրիդյան ակումբից հեռանալու մտադրություն չունի:
«Մենք հույս ունեինք, որ մրցաշրջանն այլ ավարտ կունենա: «Ռեալը» միշտ ցանկանում է տիտղոսներ նվաճել: Նախամրցաշրջանային փուլում ես տքնաջան կաշխատեմ, որպեսզի հաջորդ մրցաշրջանում ավելի ուժեղ լինեմ»,-գրել է Բեյլը Twitter-ի իր պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Գարեթ Բեյլի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: