Ереван, 13.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов BBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об Украине Песков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе Самое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политики Сербия впервые провела военные учения с НАТО Тень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов Что такое хантавирус и как он распространяется? Армения создаст дипломатические офисы Российские СМИ назвали главный минус от мягкого развода с Арменией


Բծախնդիր չեմ, բայց ուղղակի ամուսնանալ, միայն նրա համար, որ այդ կարգավիճակում հայտնվեմ, ես չեմ անի. Գոհար Ջավուկցյան

Lifestyle

Նախկին «4 տարբերակ» խմբի անդամ, երգչուհի Գոհար Ջավուկցյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց անցած ճանապարհի բացթողումների, նորովի ներկայանալու խնդիրների, իր երկրորդ կեսին գտնելու մասին:

-Տևական ժամանակ է, ինչ «4 տարբերակ»-ը այլևս հիշողություն է և չնայած որոշվեց, որ աղջիները կգործեն առանձին-առանձին, Ձեզ հեռուստադիտողը դեռ չի տեսնում էկրաններին: Հետաքրքիր է ինչո՞ւ:

-Ես շարունակում եմ երգել ակումբներում, պարզապես նոր երգեր չունեմ, որոնցով կներկայնամ հեռուստադիտողին:

-Իսկ ինչո՞ւ չկան նոր երգեր:

-Գուցե տվյալ պարագայում չեմ գտնում այն երգը, որով կցանկանամ այսքան երկար դադարից հետո նորովի ներկայանալ, որովհետև նոր երգը իսկապես երկար բացակայությունից հետո պետք է լինի շատ մակարդակով մի գործ: Բնականաբար այդ ամենը կապված է նաև գումարների հետ, դրա համար դեռևս մի փոքր հետաձգվում է իմ՝ ավելի ակտիվ գործունեությունը. հուսամ բացակայությունս երկար չի ձգվի:

-Միայն ֆինա՞նս է հարկավոր նորովի ներկայանալու համար:

-Բացի ֆինանսից հարկավոր է մի այնպիսի նոր նախագիծ, նոր մոտեցում, որը կհամապատասխանի ժամանակակաից պահանջներին: Ես ուզշում եմ մի այնպիսի կրեատիվ աշխատանքով ներկայանալ, որը որ դեռ չեմ տեսնում և լսում:

-Ափսոսանք չկա՞, որ դադարեց գործել «4 տարբերակ»-ը:

-Իհարկե, շատ մեծ ափսոսանք կա, նամանավանդ հիմա: Շատ երկար ժամանակ է, ինչ մեծ բեմերում չեմ երգում և չեմ զգում «4 տարբերակ»-ի ժամանակ ստացածս էներգիան, ուժը և գլխապտույտ զգացողությունները: Ես կարոտում և սարսափելի ափսոսում եմ, որ այդ ամենը ենթարկվեց կանոնավոր բաժանման:

-Դուք «4 տարբերակ»-ով բաժանվեցիք և սխալ չի լինի ասել, որ առանձին-առանձին գործելով ձեզանից ոչ բոլորը հասան մեծ հաջողությունների: Ինչո՞ւ որոշեցիք բաժանվել, եթե միասին ունեիք մեծ հաջողություններ:

-Դա ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է՝ յուրաքանչյուր խումբ, երբ աշխատում է 7-10 տարի, միանշանակ պետք է ցրվեն: Մեզանից Գոհար Հովհաննիսյանը իր ընտրած ոճի շնորհիվ մեծ հաջողություն ունեցավ, ինչի համար ես շատ ուրախ եմ: Երբ երևում են չորս աղջիկներ, հետաքրքիր է, երբ 4-ց մեկն է միայն երևում, էլ այդ նույն մեծ հետաքրքրությունը չկա, կամ կա, բայց այդ պարագայում առաջ է գալիս հաջողակ լինելու ֆակտորը: Իհարկե, ես չեմ ասում, որ ես անհաջողակ եմ: Ես ամեն բան տեսել եմ «4 տարբերակ«-ի ժամանակ, մենք և սիրվել ենք, և քննադատվել են, բայց այսօր ես պետք է անեմ մի այնպիսի բան, որպեսզի ժամանակին այդքան մեծ հաջողությունից և որակյալ աշխատանքներից հետո ես ինքս իմ առջև ազնիվ լինեմ, միջին մակարդակի որևէ տեսահոլովակ կամ երգ ես չեմ անի, որովհետև, եթե ես պետք է անեմ մի բան ու մարդիկ լավ իմաստով չխոսեն դրա մասին, ուրեմն անիմստ է:

-Գոհար, աղջիկներով երբևէ չե՞ք մտածել դարձյալ վերամիավորվելու մասին:

-Պահ է գալիս, որ ես մտածում եմ, ոչ թե վերամիավորվելու, այլ միասին որևէ գործ ներկայացնելու մասին, ինչից հետո կմիավորվենք, թե ոչ, ցույց կտա հետագան: Նախևառաջ այլևս Գոհար Հովհաննիսյանի վերադարձի մասին խոսք լինել չի կարող, աղջիկներն էլ իրենց ընտանիքներն ու գործերը ունեն, իսկ միասին նորից վերամիավորվելը մեծ ժամանակ է պահանջում, ինչը չունենք:

-Այս ընթացքում անձնական կյանքում փոփոխություններ տեղի ունեցե՞լ են:

-Ոչ մի փոփոխություններ տեղի չեն ունեցել: Դեռ չեմ պատրաստվում ամուսնանալ, քանի որ չեմ գտել այն տղամարդուն, ում հետ կկարողանամ ընտանիք կազմել: Գուցե նրան հանդիպեմ վաղը, գուցե մոտ ժամանակներում, կամ էլ մեկ տարուց, չեմ կարող ասել:

-Բծախնդի՞ր եք ապագա ընտրայլին գտնելու հարցում:

-Ոչ թե բծախնդիր եմ, այլ պարզապես, երբ ավելի հասուն ես լինում, ուրիշ կերպ ես ընկալում այդ ամենը: Երբ փոքր էի, մշտապես ասում, էի, որ աղջիկը պետք է ձևավորվի, հասունանա, նոր որոշի ամուսնանալ, հիմա հասկանում եմ, որ դա սխալ է, որովհետև երբ տարիքով ավելի փոքր ես լինում, շատ բաների վրա կարող ես աչք փակել, իսկ հասուն տարիքում, երբ կինը ավելի ինքնուրույն է դառնում, ինչու չէ, նաև ֆինանասական իմաստով, այդ ամենը բերում է բարդությունների: Ես բծախնդիր չեմ, բայց ուղղակի ամուսնանալ, միայն նրա համար, որ այդ կարգավիճակում հայտնվեմ, ես չեմ անի:

-Ինչպիսի՞ն պետք է լինի նա:

-Իմ ապագա երեխաների հայրը պետք է լինի շատ բարի, խղճով, քանի որ ինձ համար սարսափելի է, երբ մարդը խղճի զգացում չունի, այդպիսի մարդը չի կարող լավ մարդ լինել, պետք է լինի կայացած և բարձր ինտելեկտով, ի դեպ այս պարագայում բարձրագույն կրթությունը հնարավոր է և նշանակություն չունենա: Ինձ համար կողակից ընտրելու հարցում կարևոր է նաև այն ընտանիքը, որտեղ նա ապրում է, լավ արմատները մարդու կյանքում մեծ նշանակություն ունեն:

 

 

Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении