ՖԻՖԱ-ի նախագահի ընտրության օրը չի փոփոխվի
СпортՖուտբոլի միջազգային ֆեդերացիայի` ՖԻՖԱ-ի նախագահի ընտրության օրը փոփոխության չի ենթարկվի:
ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն հայտարերել էր, որ հարկավոր է տեղափոխել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրության օրը` ՖԻՖԱ-ում կաշառակերության հետ կապված մեծ աղմուկի պատճառով: Սակայն այդ հարցում ոչ մի փոփոխություն չի եղել, և ընտրությունները կկայանան մայիսի 29-ին: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին կմասնակցեն երկու թեկնածու՝ ՖԻՖԱ-ի գործող նախագահ 79-ամյա Բլատերը և Հորդանանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ալի բին ալ Հուսեյնը: Այն կկայանա մայիսի 29-ին: