Ռեալի անդամներն ավելի ցածր են գնահատել Պերեսի աշխատանքը, քան նախորդ տարի
СпортԻսպանական «Marca» պարբերականը հարցում է կատարել ընթերցողների շրջանում՝ պարզելու նրանց կարծիքը Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի աշխատանքի վերաբերյալ։ Հարցման արդյունքներով պարզ է դարձել, որ «արքայական ակումբի» ղեկավարին շարունակում են վստահել, սակայն նա ավելի ցածր գնահատական է ստացել, քան նախորդ տարի։
Մադրիդցիներն ավարտվող մրցաշրջանում չկարողացան նվաճել ոչ մի տիտղոս։ Արդյունքում Պերեսը պաշտոնանկ արեց գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին։