Ереван, 19.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Al Arabiya English представил 14 пунктов соглашения между США и Ираном FT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретов Иран начал экспорт нефти после прекращения американской блокады В реке Памбак обнаружено тело 7-летней девочки Россельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войн Посол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением региона Трамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский пролив ЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной Аргентины Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе


2014թ ՀՀ-ում մոտ 10.000 դոնորից իրականացվել է մոտ 14.000 արյունատվություն

Интервью

Օրերս համացանցում ակտիվ քննարկման թեմա էին դարձել այն լուրերը, որ Հայաստանում արյունատվության խիստ պակաս է նկատվում, եւ որ տարեկան 60000 լիտր արյունատվություն է պահանջվում ՀՀ-ում փոխներարկման խնդիրները լուծելու համար, մինչդեռ առկա է ընդամենը 10000 լիտր:

Այս եւ կարեւոր այլ հարցերի շուրջ Orer.am-ը զրուցեց Արյան փոխներարկման ինստիտուտի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի հետ:

-Պարոն Ղադբաշյան, ներկայացրեք խնդրում եմ, թե ինչպես են կանոնակարգվում Հայաստանում արյան ծառայության աշխատանքները:

-ՀՀ-ում արյան, դրա բաղադրամասերի շրջանառության, դոնորության եւ ցուցաբերվող փոխներարկումային բժշկական օգնության որակի եւ անվտանգության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են “Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին” 15.11.2011թ. ընդունված օրենքով և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերով՝ կառավարության որոշումներով և առողջապահության նախարարի հրամաններով: Մինչ օրս հաստատված են կառավարության 4 որոշում և առողջապահության նախարարի 7 հրաման:
Ընդունված ենթաօրենսդրական ակտերը Հայաստանում մարդու արյան դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության գործառույթների կազմակերպման իրավական հիմքեր ստեղծեցին:

-Հայաստանում ինչպե՞ս է կազմակերպվում դոնորությունը:

-Ըստ 2014թ տվյալների ՀՀ-ում մոտ 10.000 դոնորից իրականացվել է մոտ 14.000 արյունատվություն, որոնցից 8.3 %-ը եղել անհատույց դոնորներ, 45.1%-ը՝ հիվանդի հարազատներ և 46.6%-ը՝ փոխհատուցվող դոնորներ:
Աշխարհի զարգացած երկրներում դոնորների 100%-ը կամավոր անհատույց են: Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ երկրի բնակչության 2-5% պետք է լինի արյան դոնոր, որպեսզի երկիրն ամբողջովին ապահովված լինի արյան բաղադրամասերով և պատրաստուկներով /պատրաստուկների արտադրության համար օգտագործվում է հավաքագրված արյան կիսից ավելին/: Այս ցուցանիշներին հասնելու համար դեռ շատ անելիքներ ունենք:
Հայաստանում դոնոր լինելու մշակույթը դեռ զարգացման կարիք ունի: Պետք է նշել, որ դոնոր լինել ցանկացողների թիվը անհամեմատ ավելի շատ է, բայց, ցավոք, ոչ բոլորն են կարող արյուն հանձնել, քանի որ դոնորության հիմնական սկզբունքն է առաջին հերթին վնաս չհասցնել դոնորի առողջությանը: Կան արյունատվության հստակ հակացուցումներ: Բոլոր դիմողները պարտադիր անցնում են հարցազրույց և բժշկական հետազոտում, և
միայն արյունատվության հակացուցումների բացակայության դեպքում, թույլատրվում է արյունատվությունը:
Մեր առօրյա աշխատանքներում մեզ սատարում են մի շարք կազմակերպություններ: Վերջին տարիներին տարբեր երիտասարդական կազմակերպությունների և կառույցների անդամների կողմից ակտիվություն է նկատվում, պարբերաբար կազմակերպվում են անհատույց արյունատվության ակցիաներ, որոնց շրջանակներում տարբեր բնագավառների շատ հայտնի մարդիկ հակացուցումների բացակայության դեպքում, գալիս են և իրականացնում այդ մարդասիրական քայլը՝ օրինակ ծառայելով ուրիշներին: Դրանց թվում են քաղաքական գործիչներ, բուհերի ռեկտորներ, ոստիկանության աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, դեսպանատան աշխատակիցներ:
Այդ ակցիաների շրջանակներում հավաքագրված արյունը Արյունաբանական կենտրոնի տնօրենի հրամանով անհատույց տրամադրվում է չարորակ նորագոյացություններով տառապող երեխաներին, որոնք իրենց բուժումն են ստանում ոչ միայն Արյունաբանական կենտրոնում, այլև Ուռուցքաբանության ազգային կենտրոնում և «Մուրացան» համալսարանական կլինիկայում: 2013թ. Արյունաբանական կենտրոնի կողմից անհատույց հիվանդներին տրամադրվել է 678 պարկ արյան բաղադրամաս, 2014թ.՝ 773 պարկ, 2015թ. 5 ամիսների ընթացքում արդեն տրամադրվել է մոտ 240 պարկ արյան բաղադրամաս:
Ներկայումս աշխատանքներ են տարվում արյան դոնորների ռեեստրի ստեղծման ուղղությամբ, որը թույլ կտա Արյան ծառայության ստորաբաժանումներին և փոխներարկում իրականացնող կազմակերպություններին մշտապես տեղեկացված լինել ՀՀ-ում առկա փոխներարկման համար պիտանի արյան բաղադրամասերի մասին և անհրաժեշտության դեպքում դրանք օպերատիվ կերպով ձեռքբերել: Արյան ռեեստրը թույլ կտա ավելի օպտիմալ օգտագործել հանրապետության արյան պաշարները, ինչի շնորհիվ կնվազի արյան բաղադրամասերի խոտանը ժամկետը լրանալու պատճառով, թույլ կտա բարձրացնել արյան վարակային
անվտանգությունը, ինչպես նաև կնպաստի վարակակիրների վաղ հայտնաբերմանը և անհրաժեշտ միջոցառումների իրականացմանը:

-Իսկ ինչպե՞ս է հիվանդին տրամադրվում արյան բաղադարմաս, կա արյան խիստ պակաս:

-Հիվանդը անհատույց ստանում է արյուն իր հարազատների և մերձավորների հանձնած արյան դիմաց: Բոլոր ծախսերը կապված այդ արյան հետազոտման, հավաքագրման, վերամշակման և այլնի հետ հոգում է պետությունը: Իսկ եթե հարազատները արյուն հանձնել չեն ցանկանում, ապա նրանք վճարում են դոնորների փոխհատուցման գումարը: Այն դեպքերում, երբ հիվանդը չունի հարազատներ, օրինակ մանկատներից, ծերանոցներից ընդունված հիվանդները, այն հիվանդները, որոնք ունեն ժառանգական հիվանդություններ և մշտապես փոխներարկման կարիք ունեն, այդպիսի հիվանդներին արյան բաղադրամասերը տրամադրվում են անվճար անհատույց դոնորներից հավաքագրված արյան հաշվին: 2013թ. Արյունաբանական կենտրոնի կողմից անհատույց հիվանդներին տրամադրվել է 678 պարկ արյան բաղադրամաս, 2014թ.՝ 773 պարկ, 2015թ. 5 ամիսների ընթացքում արդեն տրամադրվել է մոտ 240 պարկ արյան բաղադրամաս:
Նշենք, որ Հայաստանում գրանցված չէ ոչ մի դեպք, երբ հիվանդը մահանա արյան բացակայության պատճառով:

Զրույցը` Սոսե Չանդոյանի

Idram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBankMoody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России