ՖԻՖԱ-ի նախագահը կընտրվի երկրորդ փուլում
СпортՖուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրություններում կկայանա երկրորդ փուլy:
Շվեյցարական Ցյուրիխ քաղաքում անցկացվող ՖԻՖԱ-ի 65-րդ կոնգրեսում կայացած ընտրությունների առաջին փուլում գործող նախագահ 79-ամյա Բլատերը հավաքել է 133 ձայն, իսկ երկրորդ թեկնածու Ալ Հուսեյնին` 73: Նման արդյունքի դեպքում քվեարկությունը տեղափոխվում է երկրորդ փուլ:
Նայիսի 29-ին ՖԻՖԱ-ի 65-րդ կոնգրեսի ժամանակ պետք է ընտրեին ՖԻՖԱ-ի նոր նախագահին: ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին մասնակցում են երկու թեկնածու՝ ՖԻՖԱ-ի գործող նախագահ 79-ամյա Բլատերը և Հորդանանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ալի բին ալ Հուսեյնը: