Միշել Պլատինին` Բլատերի վերըտնրության մասին
СпортՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հիասթափված է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Ժոզեֆ Բլատերի վերընտրության փաստով: «Ես հպարտ եմ, որ ՈՒԵՖԱ-ն աջակցում է ՖԻՖԱ-ում փոփոխություններ կատարելուն: Իմ կարծիքով` ՖԻՖԱ-ն լուրջ փոփոխության կարիք ունի, եթե, իհարկե, այս կառույցն ուզում է վերականգնել իր հեղինակությունը: Ես շնորհավորում եմ իմ ընկերոջը` Ալին, հրաշալի արշավի համար», Պլատինի խոսքերը մեջ է բերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
ՖԻՖԱ-ի 65-րդ կոնգրեսի ժամանակ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց Ժոզեֆ Բլատերը: Վերջինս արդեն 5-րդ անգամ է ընտրվում այդ պաշտոնում: ՖԻՖԱ-ում լինելով դեռևս 1975 թվականից, Բլատերն առաջին անգամ ՖԻՖԱ-ի նախագահ դարձավ 1998 թվականին: Նախագահի պաշտոնի համար պայքարում էին երկու թեկնածու` գործող նախագահը` Ժոզեֆ Բլատերը և Հորդանանի արքայազն Ալ Հուսեյնը: Ընտրություների ընթացքում առաջին փուլի ժամանակ Բլատերը հավաքեց 133 ձայն, իսկ Հուսեյնը` 73, ապա Հուսեյնը հրաժարվեց հետագա պայքարից: