Հայաստանը ներկայացնող հրաձիգ Քրիստիան Լաուրենը չի հաղթահարել նախնական 1-ին փուլը
СпортՄյունխենում ընթացող հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող Քրիստիան Լաուրենը չի հաղթահարել պառկած դիրքից 60 կրակոց տղամարդկանց որակավորման նախնական 1-ին փուլը: Փոքր տրամաչափի հրացան, 50մ, պառկած դիրքից 60 կրակոց տղամարդկանց որակավորման նախնական փուլի 1-ին կեսին մասնակցել է 70 մարզիկ, որտեղ Հայաստանը ներկայացնող Քրիստիան Լաուերը 615.9 միավորով գրավել է 47-րդ տեղը: Վերջինիս չի հաջողվել հաղթահարել նախնակ ան փուլի արգելքը և նա դուրս է մնացել տվյալ վարժության հետագա պայքարից:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան: Գերմանիայի Մյունխեն քաղաքում մայիսի 26-ից հունիսի 2-ը տեղի է ունենում Աշխարհի գավաթ, որտեղ Հայաստանը ներկայացնում են Հրաչիկ Բաբայանը, Սուրեն Բերյանը, ինչպես նաև Գերմանիայում բնակվող Իրինա (Աղաջանյան) և Քրիստիան Լաուեր ամուսինները, թիմը ղեկավարում է ՀՀՖ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: Աշխարհի գավաթին մասնակցում է 87 երկրի 901 մարզիկ: Խաղարկվում են 105 մեդալ և 78 օլիմպիական վարկանիշ: