Օզբիլիսը շնորհակալություն է հայտնել Յակինից` խաղային հնարավորություն ստանալու համար
СпортՀայաստանի ազգային թիմի անդամ և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը շնորհակալություն է հայտնել Մուրադ Յակինին` իրեն խաղալու հնարավորություն տալու համար: «Սա դժվար մրցաշրջան էր մեզ համար, բայց ես երջանիկ եմ, որ վերադարձել եմ խաղադաշտ: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Շնորհակալ եմ Յակինից` ինձ խաղալու հնարավորություն տալու համար: Անձամբ եմ շնորհակալություն հայտնել»,- Օզբիլիսն ասել «Ամկար»-ի եհտ խաղից հետո:
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնությունում կայացավ վերջին տուրի «Սպարտակ»-«Ամկար» հանդիպումը, որտեղ երկար դադարից հետո խաղադաշտ վերադարձավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Արազ Օզբիլիսը: Առաջնության վերջին խաղում «Սպարտակ»-ը վերջին րոպեին խուսափեց պարտությունից` հանդիպումն ավարտելով ոչ-ոքի` 3-3: Հայաստանի ազգային թիմի անդամ և Պերմի «Ամկար»-ի ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը թիմի մեկնարկային կազմում էր: Իսկ Արազ Օզբիլիսը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսում: