Էնրիկե. Մեսիի գոլն այլ մոլորակից էր
СпортԿատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի խփած գեղեցիկ գոլը Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի Գավաթի եզրափակիչում:
«Մեսիին կանգնեցնելը շատ բարդ խնդիր է, քանի որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Երբ նրան շրրջապատում են բարձր կարգի ֆուտբոլիստներ, այդ ամենը հաճելի է դիտել: Շտապում եմ տուն, որպեսզի դարձյալ դիտեմ այդ գոլը: Կարծում եմ՝ դա այլ մոլորակից էր»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է Sport.es-ը:
Հիշեցնենքն, որ Մեսին դարձել էր դուբլի հեղինակ, իսկ «Բարսելոնան» հաղթել էր 3:1 հաշվով՝ 27-րդ անգամ դառնալով Իսպանիայի գավաթակիր: