Հայաստանի պատանիների բասկետբոլի առաջնությունում լավագույնը Պոլիտեխնիկի թիմն էր
СпортԱվարտվեց 1999-2000 թվականների ծնված պատանիների և աղջիկների ՀՀ 2015 թվականի առաջնությունը: Տղաների մրցաշարում հաղթող ճանաչվեց Պոլիտեխնիկ ակումբի թիմը, երկրորդ տեղը գրավեց Շենգավիթի մարզադպրոցի թիմը, երրորդ տեղը` Արցախի թիմը: Աղջիկների պայքարում ուժեղագույնը ճանաչվեց ԽՄՕՄՄ-ի թիմը, երկրորդ տեղում Աջափնյակի մարզադպրոցի թիմն է, երրորդը` Արարատ քաղաքի թիմը: Հաղթողներն ու մրցանակակիրները ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի կողմից պարգևատրվե ցին մեդալներով և պատվոգրերով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: