Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչը
ПолитикаՀունիսի 2-3-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը: Ինչպես ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԵԱՀԿ գործող նախագահին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախատեսված է Իվիցա Դաչիչի հանդիպումը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ: Հունիսի 3-ին տեղի կունենան Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամուկի ասուլիս: