9 սարսափելի ողբերգություն, որ տեղի է ունեցել ֆիլմերի նկարահանումների ժամանակ (լուսանկարներ)
LifestylePast.am-ը գրում է.
Շարքային հանդիսատեսին թվում է, թե կինոֆիլմերի ստեղծումը շատ հետաքրքիր ու գրավիչ գործընթաց է, սակայն քչերը գիտեն, որ այս կամ այն աղմկահարույց հաջողության հետևում ընկած է ոչ միայն դերասանների ու կասկադյորների ծանր աշխատանքը, այլև մարդկային ողբերգություններ:
Past.am-ը ներկայացնում է 9 սարսափելի ողբերգություն, որ տեղի է ունեցել ֆիլմերի նկարահանումների ժամանակ:
1. «Խաբեության պատրանք»
Հենլի Ռիվզի փախուստի տեսարանի նկարահանումների ժամանակ դերասանուհի Այլա Ֆիշերը քիչ էր մնում խեղդվեր ջրային խցիկում: Ձեռնաշղթաների օղակը խցանվել էր, ու աղջիկը ստիպված եղավ ջրի տակ անցկացնել մոտ 3 րոպե ։

2. «Անզսպելիները-2»
Ֆիլմի նկարահանումների ժամանակ մահացավ 1 կասկադյոր, իսկ մեկը սարսափելի վատացավ այն բանից հետո, երբ ինչ-որ բան այն չստացվեց բեմում ռետինե պայթող նավակի հետ: Հարկավոր եղավ 5 ժամ, որպեսզի ողջ մնացած կասկադյորի վիճակը կայունանա։

3. «Հարրի Փոթեր ու Մահվան շնորհները. մաս 1»
Դենիել Ռեդկլիֆին փոխարինող Դևիդ Հոլսմը նկարահանման հարթակում վնասեց վիզն ու կաթվածահար եղավ: 25-ամյա կասկադյորը մասնակցում էր հերոսների թռիչքների տեսարանի նկարահանումներին ու բախվեց պատին, ինչի հետևանքով մարմնի վերին հատվածը կաթվածահար եղավ։

4. «Տղաների խնջույք Վեգասում-2»
Կասկադյոր Սքոթ Մակ-Լինը գլխի հատվածում վնասվածք ստացավ երկու մեքենաների բախման տեսարանի նկարահանման ժամանակ: Տրյուկի նկարահանման ժամանակ Մակ-Լինը դուրս էր նայում պատուհանից, երբ իր մեքենային բախվեց մեկ այլ մեքենա: Արդյունքում՝ նա դատի տվեց Warner Bros. Ընկերությանը ու պահանջեց փոխհատուցել իրեն հասցված վնասը։

5. «Մութ ասպետը»
Օպերատոր Կոնվեյ Ուիկլիֆը զոհվեց, երբ տրյուկի նկարահանման ժամանակ իր մեքենան մեծ արագությամբ հարվածեց պատին։

Շարունակությունը՝ այստեղ: