Ереван, 18.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Al Arabiya English представил 14 пунктов соглашения между США и Ираном FT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретов Иран начал экспорт нефти после прекращения американской блокады В реке Памбак обнаружено тело 7-летней девочки Россельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войн Посол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением региона Трамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский пролив ЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной Аргентины Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе


Առաջին Հանրապետության խեղաթյուրվող իրականությունը

Аналитика

Առաջին Հանրապետության անկախության հռչակման իրողությունն, ըստ էության, Մայիսյան հերոսամարտերի տրամաբանական շարունակությունն էր: Եթե Սարդարապատում և Բաշ Ապարանում հայերը պարտվեին, ապա որևէ դեպքում անկախության մասին խոսք գնալ չէր կարող լինել, ինչպես նաև մեծ էր հավանականությունը, որ սպառնալիքի տակ կհայտնվեր նաև Վրաստանը: Բացի այդ, անկախության վերականգման հիմքերը դրվել էին դեռևս Փետրվարյան հեղափոխության ժամանակ, քանի որ Ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը համընկնում էր հայության շահերի հետ, և այդ կոնտեքստում կատարվել էին մի շարք կարևորագույն քայլեր: Վերոհիշյալից ելնելով՝ առաջանում է հետևյալ տրամաբանական հարցադրումը. ինչո՞վ էր պայմանավորված տվյալ պահին վերնախավի կրավորական կեցվածքը: Բանն այն է, որ Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Ռուսաստանը դուրս էր եկել պատերազմից և Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագրի արդյունքում հրաժարվել էր Արևմտյան Հայաստանում իրականացրած նվաճումներից: Այսինքն, ռազմաճակատը ամբողջությամբ թողնված էր հայկական փոքրաթիվ կամավորական ջոկատների վրա, որոնք պարզ է, որ երկար դիմադրել չէին կարող թուրքական կանոնավոր բանակներին:

Այսպիսի պայմաններում հայերը ցանկանում էին Սեյմի շրջանակներում ստանալ վրացիների և թաթարների աջակցությունը՝ թուրքական ներխուժումը համատեղ ուժերով կասեցնելու նպատակով: Իսկ հարևաններն, ինչպես տեսանք, բոլորովին այլ պլաններ ունեին, ինչի արդյունքում Անդրկովկասյան Սեյմը կազմաքանդվեց: Բացի այդ հայերը տվյալ պահին պատրաստ չէին անկախության հռչակման գործընթացին, քանզի չէր ձևավորվել համապատասխան ինստիտուցիոնալ համակարգ, որը կկարողանար իրավիճակի կտրուկ փոփոխման արդյունքում միանգամից իր ձեռքը վերցնել երկրի կառավարումը, ինչպես օրինակ՝ Վրաստանում: Դրանով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ իշխանության մարմինները ձևավորվեցին ամիսներ անց, այն էլ՝ Թիֆլիսում: Ինչպես գիտենք, հարյուրամյակներ շարունակ, այդ քաղաքում էր կենտրոնացած ազգի գրեթե ամբողջ մտավոր ներուժը: Ի դեպ, որոշակի շրջանակներ իրադարձությունների նման ընթացքը փորձում են կապել Ռուսաստանի ուղղակի ներգործության հետ: Այս պնդումը չի կարող հիմնավոր լինել այնքանով, որ տվյալ ժամանակաշրջանում Ռուսաստանը պարզապես չուներ որևէ լծակ՝ միջամտելու Անդրկովկասում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ ալեկոծվում էր քաղաքացիական պատերազմի, իսկ ավելի ուշ՝ օտարերկրյա ինտերվենցիայի պայմաններում: Բացի այդ, Հանրապետության իշխող վերնախավը տվյալ ժամանակաշրջանում փորձում էր ստանալ Գերմանիայի, Ավստրոհունգարիայի հովանավորությունն այնպես, ինչպես Վրաստանը:վԱյդ համագործակցությունն ընդհանուր գծերով ձախողվեց, և Քառյակ միության պարտությունից հետո ի վերջո փոխարինվեց Անտանտ-Հայաստան համագործակցության: Այսինքն, իրադարձությունների վրա որևէ ազդեցություն ունենալու տեսանկյունից Ռուսաստանի մասին խոսք գնալ չի կարող, չնայած սկզբնական շրջանում հայերը ակտիվ բանակցությունների մեջ էին գտնվում ցարական գեներալների՝ հատկապես Դենիկինի հետ, բայց իրավահավասարության սկզբունքից ելնելով:

Հայաստանի արևմտամետ ուժերը բոլորովին այլ երանգներով են մեկնաբանում անգլիական զորքերի ներկայությունը տարածաշրջանում: Իրականում անգլիացիները սկիզբ դրեցին մի գործընթացի, որի անուղղակի շարունակողը դարձավ Խորհրդային Ռուսաստանը: Բանն այն է, որ և՛ Անգլիան, և՛ բոլշևիկները լուրջ ծրագրեր ունեին կապված Ադրբեջանի հետ: Այդ իսկ պատճառով Նախիջևանի, Արցախի, Զանգեզուրի Հայաստանից օտարելու քաղաքականությունը սկսեցին անգլիացիները, և ավարտին հասցրեցին բոլշևիկները: Այդ տարածքներն առաջին անգամ վիճարկելի ճանաչեցին անգլիացիները: Բացի այդ, նրանց ուղղակի միջամտությամբ, Հայաստանից օտարվեց Ախալքալակը, իսկ Լոռին ժամանակավորապես հայտարարավեց չեզոք գոտի: Անգլիացիները որոշակիորեն Հայաստանին աջակցեցին միայն թուրք-թաթարական բնակչության ապստամբական ելույթները ճնշելու գործում, իսկ դա պայմանավորված էր միայն տարածաշրջանում հավասարակշռությունը պահպանելու գործոնով: Քանի որ, այնուամենայնիվ, Հայաստանն այն միակ գործիքն էր, որի միջոցով հնարավոր էր ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: Անգլիացիների ճնշման ներքո արգելվեց Անդրանիկի մուտքը Ղարաբաղ, իսկ այնուհետև վերջինս հեռացվեց նաև Զանգեզուրից: Անգլիացիների լուռ համաձայնությամբ իրականացվեց Ագուլիսի եղերական սպանդը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ՝ ցեղասպանություն: Հիշեցնենք, որ անգլիացիների ուղղակի միջամտությամբ Բաքվում սպանվել էին Ստ. Շահումյանը և մյուս կոմիսարները: Դրանից առաջ կազմվել էր Թուրքահայաստանի մասին դեկրետը, որի պատասխանատուն էր՝ չնայած կոմունիստ, բայց հայազգի մեծագույն գործիչ Շահումյանը, որը Հայկական հարցի լուծումը տեսնում էր կոմունիստական կարգերի հաստատման միջոցով: Անգլիացիների հեռացումը պայմանավորված էր տերությունների միջև հակասությունների արդյունքում՝ Հայաստանի մանդատը ԱՄՆ-ին հանձնելու հավանականության մեծացմամբ:

Ավելի ուշ կնքվում է Սևրի պայմանագիրը, սակայն այն մնում է թղթի վրա, քանզի ԱՄՆ-ը, Անգլիան, Ֆրանսիան չունեին որևէ լծակ այն իրականացնելու համար: Ինչպես Թուրքիան, այնպես էլ Ռուսաստանը, կարողանում են ուշքի գալ և համատեղ ուժերով լրջագույն հակահարված հասցնել Արևմտյան տերություններին: Եվ հենց բոլշևիկա-քեմալական համագործակցության ակցաներում հայտնված Հայաստանը, որպես անկախ պետություն, կորցնում է գոյություն ունենալու հեռանկարները: Խորհրդայնացման հարցը դառնում է օրակարգային: Հայաստանի Առաջին Հանրապետությունն, անկախ ամեն ինչից, Հայաստանի նորագույն պատմության կարևորագույն իրողություններից մեկն է:

Չպետք է անտեսել նաև Առաջին,Երկրորդ և Երրորդ հանրապետությունների միջև գոյություն ունեցող օրգնական կապը, քանի որ առանց առաջինի չէր լինի երկրորդը, իսկ առանց երկրորդի՝ երրորդը: Այո՛, գործվել են կոպտագույն սխալներ, որոնք էականորեն արագացրել են պետության կործանումը՝ մինչև վերջ տարվող արևմտամետ քաղաքականությունը, Հայ-թուրքական պատերազմում դիմադրություն ցույց չտալը,Կարսի հանձնումը և այլն: Բայց 100 տարի անց հետհայացք ուղղելով դեպի անցյալ, անթույլատրելի է ստեղծված բարդագույն իրավիճակը գնահատել վարդագույն աչքերով և Փարիզի կոնֆերանսում տրված անիրական խոստումների շղարշի ներքո: Պետության գոյության ամբողջ ընթացքում դրա վրա ծառացած են եղել լրջագույն մարտահրավերներ՝ պատերազմ, սով, հարյուր հազարավոր, գաղթականներ, խոլերա, բծավոր տիֆ, հարևանների թշնամական վերաբերմունք և դրանից ելնելով՝ տևական շրջափակումներ, պետությունը ներսից քայքայող թուրք-թաթարական հոծ զանգվածների ապստամբություններ, դասալքություն:

Այս ամենին կարող ենք ավելացնել նաև հայ բոլշևիկների խիստ վնասարար գործունեությունը, ովքեր, տարված համաշխարհային հեղափոխության գաղափարներով, վարում էին ակնահայտ հակապետական քաղաքականություն: Դրա վառ դրսևորվումն է նրանց կողմից նախաձեռնած Մայիսյան ապստամբությունը, որի արդյունքում բարոյալքվեց զինված ուժերի մի զգալի հատվածը: Կործանարար ազդեցություն ունեցան նաև իշխող վերնախավի անկազմակերպ վիճակը, ինչպես նաև նրանց միջև գոյություն ունեցող խորը հակասությունները:

Նշված պատճառները հանգեցնում են հասարակական-քաղաքական շրջանակների, ինչպես նաև զինվորականության բարոյալքմանը, ինչի արդյունքն է հանդիսանում Կարսի խայտառակ անկումը: Ռազմական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանի խոսքերով՝ զինվորները կարծում էին, թե կռվում են ռուս-թուրքական միացյալ ուժերի դեմ, այդ իսկ պատճառով խուճապի են մատնվում և հրաժարվում են դիմադրություն ցույց տալ թուրքական զորքերին: Բացի այդ, բանակը գտնվում էր ցրված վիճակում, քանի որ հյուսիս-արևելյան սահմաններից կանխատեսվում էր Կարմիր բանակի հնարավոր ներխուժումը: Հայերը չէին հասկանում, որ Սևրի պայմանագիրը ոչ մի կերպ չէր կարող իրականացվել, քանի որ փոխվել էր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, որն իրենից ենթադրում էր ինքնամեկուսացում և Եվրոպական երկրների ներքին գործերին միջամտության բացառում: Այդ տեսանկյունից Վիլսոնի առաջ քաշած դրույթներն ընդունելություն չեն գտնում, և նախագահը քաղաքական դիակի կարգավիճակով հեռանում է քաղաքականությունից:

Անկախ ամեն ինչից, Արևմուտքը չուներ որևէ լծակ պայմանագրում Հայաստանին վերաբերվող կետերը իրագործելու համար: Վերստին տարածաշրջան էր վերադարձել Ռուսաստանը, բայց արդեն կարմիր երանգներով, որի հարվածներին չկարողացան դիմադրել Անդրկովկասյան երեք հանրապետությունները: Իսկ Հայաստանը չկարողացավ անկախությունը կորցնել գոնե առանց տարածքային կորուստների:

Ինչպես վերևում նշվեց և՛ անգլիացիները, և՛ բոլշևիկները լրջագույն ծրագրեր ունեին կապված Ադրբեջանի հետ: Չկարողանալով հեղափոխությունը տարածել եվրոպական երկրներում՝ կոմունիստներն իրենց հայացքն ուղղում են դեպի Առաջավոր Ասիա, իսկ որպես հեղափոխության տարածման պատվար՝ Քեմալական Թուրքիա, որի հետ հարկավոր էր կապվել Խորհրդային Ադրբեջանի միջոցով: Այսպիսի պայմաններում բոլշևիկները զոհաբերում են Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող տարածքները՝ Նախիջևանը, Արցախը, իսկ Զանգեզուրը հաջողվում է փրկել միայն Գարեգին Նժդեհի նախաձեռնած համառ դիմադրության արդյունքում:

Այսպիսով, ներքին և արտաքին անբարենպաստ պայմաններում, Հայաստանի Առաջին Հանրապետությունն անկում ապրեց: Թերևս այս իրադարձությունների վերաբերյալ դեռ շատ կարելի է խոսել, բայց այսքանն էլ բավական է՝ պատկերացում կազմելու համար այն ծանր իրավիճակը, որը ստեղծվել էր 1918-1920 թթ. :

Կարպիս Փաշոյան

Orer.am, վերլուծաբան

Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBankMoody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООН