Եվրոպայի խորհուրդն աջակցում է համայնքներում քաղաքացիների մասնակցության նախաձեռնություններին
Международные новостиՀայաստանի համայնքներում հրատապ խնդիրներ առաջ քաշելու, դրանց առաջնահերթությունները սահմանելու և ընդհանուր լուծումներ գտնելու գործում քաղաքացիների մասնակցության նախաձեռնություններին աջակցելու նպատակով Եվրոպայի խորհրդի Տարածքային և տեղական իշխանությունների կոնգրեսն իրականացնում է «Համայնքների ընտրված ներկայացուցիչների առաջնորդության ամրապնդում» ծրագիրը: Այն «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի բաղկացուցիչ մասն է, որն իրականացնում է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը՝ Դանիայի կառավարության ֆինանսավորմամբ:
«Սա առաջին դեպքն է, երբ Եվրոպայի խորհուրդը Հայաստանում դրամաշնորհներ է տրամադրում իր գործընկերներին: Յուրաքանչյուր ընտրված համայնքին տրամադրվելու է 5000 եվրո: Այս ծրագիրը, ըստ էության, մասնակցային բյուջետավարման փորձնական նախաձեռնություն է, ինչը որպես գործընթաց գոյություն չունի Հայաստանում»,- հայտնեց Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարՆատալյա Վուտովան`հույս հայտնելով, որ ծրագրի արդյունքները և քաղված դ ասերը հետագայում կփոխանցվեն նաև Հայաստանի մյուս համայնքներին:
Եվրոպայի խորհրդի գրասենյակի գործընկեր 21 համայնքներից մրցույթային կարգով ընտրվել են չորս համայնքներ`Ուրցաձորը (Արարատի մարզ), Վարդենիկը (Գեղարքունիքի մարզ), Ախթալան (Լոռու մարզ), Արթիկը (Շիրակի մարզ), որոնք իրենց համայնքներում քաղաքացիների մասնակցության նախաձեռնություններ իրականացնելու վերաբերյալ համաձայնագրեր ստորագրեցին Եվրոպայի խորհրդի հետ: Համայնքներն ընտրվել են ընտրող հանձնաժողովի կողմից, որի կազմում եղել են Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներ և Եվրոպայի խորհուրդի տեղական և Ստրասբ ուրգից ժամանած փորձագետներ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղական ինքնակառավարմանվարչության պետ Աշոտ Գիլոյանը նշեց, թե ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համայնքներում բնակիչը մասնակից չի դառնում հանայնքի խնդիրների լուծմանը: «Այս ծրագիրը շատ կարևոր է, քանի որ մինչև բնակիչները մասնակից չդառնան համայնքների խնդիրների լուծման գործընթացներին, ապա Տեղական ինքնակառավարման մարմինները մշտապես «կաղալու» են»,-ընդգծեց նÕ ¡:
Մրցույթային կարգով ընտրված չորս համայնքների ղեկավարները, կարևորելով նմանատիպ ծրագրերի իրականացումը, շեշտեցին, որ առանց բնակչության մասնակցության համայնքային խնդիրների լուծման գործընթացը խիստ բարդանում է: «Մենք ընտրել ենք երկու կարևորագույն ուղղություններ՝ համայնքի սանիտարական մաքրման և աղբահանության վերաբերյալ: Աղբահանության որակը չի գոհացնում մեր ազգաբնակչությանը, և այս խնդիրը լուծելու համար ստեղծելու ենք աշխատանքային խումբ, որտեղ ներառվելու են համայնքնային ծառայողներ, ազգաբնակչության շահագրգիռ կողմի և ՀԿ-երի ներկայացո ւցիչներ, ինչպես նաև ԶԼՄ-երի ներկայացուցիչներ: Հարցի էությունը ամբողջապես ուսումնասիրելուց հետո աշխատանքնային խումբը մշակելու է գործողությունների ծրագիր, որով հետագայում առաջնորդվելու ենք»,-նկատեց Արթիկ համայնքի ղեկավար ԱրսենԱբրահամյանը:
Իր հերթին Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը հայտնեց, որ իրենք, հաշվի առնելով համայնքի երիտասարդության կարծիքը, ընտրել են մարզական ծրագիր: «Խորհրդային ժամանակներում մեր համայնքն ունեցել է Հայաստանի բազմակի չեմպիոններ, շրջանային չեմպիոններ, սակայն ներկայումս այդ բնագավառը գրեթե զրոյական մակարդակում է, և այս ծրագրի շնորհիվ մենք հուսով ենք վերականգնել մեր համայնքի հին ավանդույթները»,-նշեց նա:
2001 թվականին Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ և մի շարք փաստաթղթերի հետ միասին ստորագրեց նաևՏեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան: 2013 թվականի մայիսի 13-ին Հայաստանը վավերացրեց նաև Տեղականինքնակառավարման եվրոպական խարտիայի լրացուցիչ արձանագրությունը` տեղական իշխանությանը մասնակցելու իրավունքիմասին: 2014 թվականի մարտի 26-ին ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսն ընդունեց Հայաստանումտեղական ժողովրդավարության վիճակի մասին 351 հանձնարականը, որը Հայաստանի իշխանություններին առաջարկում էտեղական մակարդակում կիրառել քաղաքացիների մասնակցությունը խթանող գործիքներ: