Գարիկ Պապոյան. «Այն մի քիչ շոկային է»
LifestyleBravo.am-ը գրում է.
«Դաշնակահարուհին». այսպես է կոչվում ավստրիացի գրող Էլֆրիդե Ելինեկի վեպը, որն էլ ընտրել էր հումորիստ-երաժիշտ Գարիկ Պապոյանը՝ Հայաստանի Ժամանակակից արվեստների միության «Խորհուրդ են տալիս հայտնիները»նախաձեռնության շրջանակում ընթերցասեր երիտասարդների հետ քննարկելու համար:
Գարիկը նշեց, որ, իր կարծիքով, այս գիրքը սիրողական մակարդակով կարդացողի համար չէ. «Այն մի քիչ շոկային է: Ընթացքում այնպես է փոխվում սյուժեն, որ սարսափում ես: Սա ոչ թե 18+, այլ 118+ է :): Վեպն ուրիշ վերլուծություն է պահանջում: Սա պետք է կարդան այն մարդիկ, ովքեր ոչ թե կազդվեն, այլ կգնահատեն թեման»:
Քանի որ հումորիստը վեպն այնքան էլ չի հավանել, ծիծաղելով նշեց, որ նախագծի անունն այս քննարկումից հետո փոխվելու ու դառնալու «Խորհուրդ չեն տալիս հայտնիները»:
Շարունակությունը՝ այստեղ:

