Ռումինիայի նախագահը վարչապետից պահանջել Է պաշտոնաթող լինել
Международные новостиՌումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը երկրի վարչապետ Վիկտոր Պոնտայից պահանջել Է պաշտոնաթող լինել: Պատճառը կոռուպցիոն սկանդալն Է, որում ներքաշված Է եղել վարչապետը, տեղեկացնում Է BBC-ը:
Պոնտային կասկածում են դրամական միջոցներ լվանալու, փաստաթղթեր կեղծելու եւ հարկերի վճարումից խուսափելու մեջ: Երկրի դատախազությունն արդեն խորհրդարանին խնդրել Է վարչապետին զրկել անձեռնմխելիությունից:
Հունիսի 5-ին վարչապետի հետ ունեցած հանդիպումից հետո Յոհաննիսը հայտարարել Է, որ Ռումինիայի համար անթույլատրելի Է այն իրադրությունը, երբ վարչապետի պաշտոնում մնում Է մի մարդ, որին կասկածում են այդքան լուրջ իրավախախտումների մեջ:
Ինչպես նշում են հետաքննչական մարմինները, կոռուպցիոն հանցագործությունները, որոնցում կասկածում են Պոնտային, վերաբերում են 2007-2008 թվականներին, երբ նա աշխատում Էր որպես Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության իրավաբան:
Պոնտան ինքը դեռ մեկնաբանություններ չի արել իր հասցեին հնչած մեղադրանքների շուրջ:
Անցյալ տարվա նոյեմբերին նա պարտություն Է կրել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ պետության ղեկավարի պաշտոնը զիջելով Յոհաննիսին: