Գոռգոռոցներ և աղմկոտ վիճաբանություններ` Աբովյանի թիվ 28/8 տեղամասում
ПолитикаԱբովյանում մեկնարկել է քաղաքապետի ընտրությունների քվեարկության գործընթացը:
Այս պահին անսովոր ակտիվություն է նկատվում Աբովյանի թիվ 28/8 ընտրական տեղամասում: Ինչպես հաղորդում է Orer.am-ի թղթակիցը` վաղ առավոտից տեղամասի առաջ մարդկային կուտակումներ են, ինչն թիվ 28/8 տեղամասային հանձնաժողովի նախագահ Անուշ Աֆրիկյանը բացատրել է այն հանգամանքով, որ մարդիկ ուշանում են աշխատանքից, այդ իսկ պատճառով շուտ են եկել: Իհարկե, հանձնաժողովի նախագահի պնդումը խիստ վիճելի է, որովհետև այսօր ոչ աշխատանքային օր է:
Մեր թղթակիցը հայտնում է նաև, որ վաղ առավոտից հանձնաժողովում լարված մթնոլորտ է, աշխատանքներն ուղեկցվում են գոռգոռոցներով և աղմկոտ վիճաբանություններով: Չնայած այդ ամենին` հանձնաժողովի նախագահը Orer.am-ի հետ զրույցում իրավիճակը նորմալ է համարել` պնդելով, որ խնդիրներ են առաջանում հիմնականում ցուցակների հետ կապված, քանի որ հանձնաժողովի անդամներից շատերը չեն ճանաչում տարածքի բնակիչներին, ինչը անհարկի վիճաբանությունների առիթ է դառնում: