Առաջիկայում Ֆիորենտինան պաշտոնանկ կանի Մոնտելային
Спортtert.am-ը գրում է.
Իտալական «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան առաջիկայում կհեռանա զբաղեցրած պաշտոնից։ Ինչպես հաղորդում է Armsport.am–ը, այս մասին տեղեկացնում է Gazzetta Dello Sport-ը։
Իտալական ակումբի ղեկավարությունը մտադիր է 40-ամյա մասնագետին պաշտոնանկ անել այսօր կամ վաղը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «մանուշակները» պատրաստվում են երկարաձգել Մոնտելայի հետ պայմանագիրը մինչեւ 2017 թվականը։
Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը թիմը գլխավորել է 2012 թվականին։