Լևոն Արոնյանը կմասնակցի Ստավանգերի մրցաշարին
СпортՇախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Ստավանգերի մրցաշարին:
Լևոն Արոնյանը հունիսի 15-26-ը Ստավանգերում կմասնակցի «Նորվեգական շախմատ 2015» գերմրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանու Կարուանան, Վիշի Անանդը, Հիկարու Նակամուրան, Վեսելին Թոփալովը, Ալեքսնադր Գրիշչուկը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Ջոն Համերը: Այս մասին տեղեկացնում է Շախմատի ֆեդերացիան:
Ստավանգերի մրցաշարի գործող չեմպիոնը Սերգեյ Կարյակինն է: Այս մրցաշարը համարվում է ուժեղագույն մրցաշարերից մեկը: Բացի պրոֆեսիոնալ շախմատիստներից, մրցաշարին կից անցկացվում է շախմատային մրցաշար դպրոցականների համար: