Յուրա Մովսիսյանը բաց կթողնի Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպումը
СпортԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը որոշել էր թիմ հրավիրել Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանին, չնայած նա մոսկովյան թիմի կազմում վնասվածք էր ստացել ու մարզվում էր սահմանափակումներով:
Ենթադրվում էր, որ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը նրա մասնակցության հարցը կորոշի Պորտուգալիայի ընտրանու հետ հունիսի 13-ին կայանալիք «Եվրո-2016»-ի ընտրական հանդիպումից անմիջապես առաջ:
Բայց, ինչպես մեր թղթակցին ասացին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, արդեն այսօր որոշում է կայացվել, որ Յուրա Մովսիսյանը կհեռանա ազգային թիմի ճամբարից և կվերադառնա Մոսկվայի «Սպարտակ»:
Աղբյուր` Panorama.am