Ереван, 13.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Тень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов Что такое хантавирус и как он распространяется? Армения создаст дипломатические офисы Российские СМИ назвали главный минус от мягкого развода с Арменией Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страны Айк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в Турции Армения глазами издания Boston Herald В аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешехода Копыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороны


Մեկը մեկի սիրուհինա, մեկը մյուսի քավորը… գալիս են ու մեր ներվերն ուտում. Լևս Դավթյան

Lifestyle

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երիտասարդ դերասան Լևս Դավթյանը:

-Լևս, երկար ժամանակ է, ինչ հեռուստաէկրաններին չեք երևում, ինչով եք հիմա զբաղված:

-Այո, հեռուստատեսային գործունեություն առայժմ չեմ ծավալում, բայց սպասելիքներ կան, այսինքն՝ նոր եթերաշրջանում գուցե  կրկին հեռուստադիտողը ինձ տեսնի: Այս պահին զբաղվում եմ մեր երիտասարդ թատերախմբով. վերջերս նոր պրեմիերա ունեցանք՝ «Գիշատիչների խնջույքը», նորից վերականգնեցինք արդեն 7 տարեկան ներկայացումը՝ «40 օր համբառնալուց առաջ»: Նաև ռեժիսոր Սամսոն Մովսիսյանի հետ պատրասրվում ենք նոր մոնոներկայացման, որը, հավանաբար, սեպտեմբերին կներկայացնենք: Այսինքն՝ թատրոնում շարունակում եմ ակտիվորեն գործել:

-Տպավորություն է ստեղծվում, որ երիտասարդ դերասանների շրջանում նորաձև է դարձել մոնոներկայացմամբ հանդես գալը, մինչդեռ, եթե հայացք գցենք անցյալին, կնկատենք, որ վաստակաշատ շատ դերասաններ իրենց կարիերայի ընթացքում շատ հազվադեպ և շատ ուշ են դիմել այդ պատասխանատու քայլին:

-Ես առաջին անգամ եմ լսում, որ շատացել են երիտասարդ դերասանները, ովքեր մոնոներկայացում են բեմադրում: Կոնկրետ ես անում եմ դրամատիկ ներկայացում, իսկ շատերի մոնոներկայացումները այսօր ավելի կոմիկ բնույթ ունեն: Ես համաձայն չեմ, որ պետք է դերասանը տարիքով մեծանա, որ մոնոներկայացում անի, եթե օրինակ դեր կա, որտեղ ես հենց 25 տարեկանում պետք է ներկայանամ, ունեմ այդ ռեսուրսները և վստահում եմ իմ ռեժիսորին, ես ինչու այդ ամենը պետք է անեմ 40 տարեկանում: Պետք է նկատեմ, որ իմ նախատեսվելիք մոնոներկայացումով ես կոմերցիոն շահ չեմ հետապնդում, ես դա անում եմ ավելի շատ ինքս ինձ համար ինչ-որ աստիճանի հասնելու համար, որպեսզի թե ինքս ինձ, թե հանդիսատեսիս ապացուցեմ իմ կարողությունները:

-Հեռուստադիտողը սովոր է Ձեզ տեսնել ավելի կոմիկ ժանրում, բայց թատրոնում դուք հիմնականում կերտում եք դրամատիկ դերեր, հանդիսատեսի ընկալման մեջ շփոթմունք առաջացնելու վախ չկա՞:

-Ես հենց սկզբից սկսել եմ թատրոնից, իհարկե, որոշակի նեղ շրջանակներում, բայց հիմա հետաքրքիր հակասություն կա, այդքան երկար նկարահանվելով հումորային նախագծերում, միևնույն է, մեծ մասամբ, ինձ հիշում են «Ես եմ» գեղարվեստական ֆիլմից: Ինձ այնքան էլ չվնասեց հումորային կերպարներս, ես հասկացա, որ, երբ մի արժեքավոր գործ ես ստեղծում, մինչ այդ քո կատարած զբաղմունքները շուտ են մոռացվում:

-Կար ժամանակ, երբ լուրեր էին տարածված, թե հեռուստասերիալներում հրաժարվում եք խաղալ, հիմա առաջարկների դեպքում կմերժեք և չեք նկարահանվի՞:

-Եթե լինեն առաջարկներ, որոնք կհամապատասխանեն ինձ, չեմ մերժի: Ես քասթինգների չեմ մասնակցում, վերջերս էլ այս որոշմանս մեջ կրկին հաստատվեցի, երբ հրավեր ստացա քասթինգի մասնակցելու, գնացի և տեսա հանձնաժողովի կազմում նստած էին մարդիկ, ովքեր դրա իրավունքը չունեին, որոնց համար երևի իրենց կյանքի բաղձալի երազանքներից է եղել այդ աթոռներին նստելը, տալիս էին հարցեր, որոնց պատասխանները իրենք չգիտեին: Մեր շուկան  փոքր է, դերասաններին բոլորն էլ ճանաչում են, եթե որևէ ռեժիսոր հարմար գտնի ինձ տեսնել իր աշխատանքում, առանց քասթինգի մասնակցելու էլ կհրավիրի:

-Այսօր կա միտում, որի արդյուքնում մշտապես էկրաններին են միևնույն դերասանները, ռեժիսորներն էլ դերասան փնտրելիս առաջինը հեռուստաէկրաններին են հետևում, արդյունքում ստվերում են մնում այն դերասանները, ովքեր այդ շրջանում զբաղված չեն որևէ հեռուստատեսային նախագծով:

-Չգիտեմ, բայց ես այն կարծիքին եմ, որ մեր շուկան փոքր է, իրար ճանաչում են բոլորը: Համաձայն եմ այդ կարծիքի հետ, որ առաջինը նկատում ես այն դերասաններին, ովքեր այդ ընթացքում աչքի առաջ են, բայց միաժամանակ, մի շատ հաճելի միտում եմ նկատել, որ գեղարվեստական ֆիլմերի համար ռեժիսորները գալիս են թատրոն, ներկայացում են դիտում, որ այնտեղից դերասան ընտրեն իրենց աշխատանքի համար: Ձեր նշած միտումը հիմնականում գործում է պրոդյուսերիների մոտ, ովքեր հայկական չգրված օրենքներից ելնելով, ավելի հարմար են գտնում ընտրել մի դերասանի, ով այդ շրջանում «ռեյտինգով» է, քան փնտրի թեկուզև Թատերական ինստիտուտից դերասանների, որոնք արդեն չեն «վառվել» էկրաններից և գուցե ավելի լավ կատարեն իրենց գործը: Բայց չէ, այսօր պրոդյուսերները 20.000 դոլար տալիս են կիսապրոֆեսիոնալ դերասանի, ով ուղղակի ռեյտինգ ունի, և նրա կողքին մանր-մունր դերասաններ են հավաքում, ովքեր էլի իրենց մեղքով օրավճարը 20.000 դրամով համաձայնվում են նկարահանվել, արդյունքում, այդ բալանսը, իրենք իրենց չհարգելով չեն պահում: Դե դերասանն էլ ինչ անի, մտածում է, ավելի լավ է 20.000 դրամով նկարվի, քան առհասարակ չաշխատի:

-Դուք ունեք Ձեր գումարային հստակ պահանջը:

-Իհարկե, նայած ինչի համար: Օրինակ մի քանի օր առաջ գովազդում  նկարահանվելու առաջարկ ստացա, որը մերժեցի հենց ցածր գումարի համար: Ես ինձ չեմ համարում աստղաբաշխական վարձատրություն պահանջող դերասան, ուղղակ որոշ չափով իմ գինը գիտեմ: Ինձ համար շատ կարևոր է, թե ով է նկարում ֆիլմը, ինչի մասին է և շատ այլ մանրամասներ, իսկ սերիալում կոնկրետ թվեր կան և ամեն դերասան էլ իր թիվը գիտի:

-Նկատել եմ, որ թատրոնի բեմերում էլ են հայտնվել «չդերասանները», դա Ձեզ խանգարո՞ւմ է:

-«Չդերասանները» թատրոնի բեմում հայտնվում են հիմնականում կոմերցիոն նախագծերի շրջանակում, բայց ես կարծում եմ, որ հանդիսատեսը թատրոն գալուց առաջ պետք է լավ ուսումնասիրի և հասկանա, թե փող տալով, տոմս առնելով ում է գալիս տեսնելու: Նման միտումը լինում է շատ հազվադեպ, երբ տիրաժն է պահանջում, բայց դա չի նշանակում, որ նրանք դերասան համարվեցին և այսուհետ էլի դերեր են խաղալու: Իսկ սերիալներում այդ մարդկանց հայտնվելն էլի ազգային մենթալիտետի հետևանքն է՝ մեկը մեկի սիրուհին ա, մեկը մեկի քավոր սանիկն ա, մեկն էլ ուղղակի անվճար  նկարվում, ուղղակի սիրուն մարմին ունի, գալիս է ու գեղագիտական ճաշակնա փչացնում, մեր ներվերնա ուտում:

-Լևս, դուք այն դերասաններից եք, ում անձնական կյանքը անընդհատ քննարկվել ու քննարկվում է, դա ինչի՞ հետևանք է:

-Կարծում եմ, նման տեղեկությունները ուղիղ հետևանքն են նրա, որ ունեմ շատ մտերիմ ընկերուհիներ, որոնց հետ հաճախ ենք հանդիպում, լուսանկարվում, բայց մարդիկ կան նրանց շրջանում, ում հետ շատ երկար տարիների անկեղծ ընկերություն ունեմ: Նման խոսակցությունների առիթ կարող է լինել նաև այն, որ հաճախակի եմ սիրահարվում:

-Լևս կնամո՞լ եք, թե կնամեծար:

-Միանշանակ, կնամոլ չեմ, իհարկե, կնամեծար եմ: Մտքումս մի աղջկա տեսակ կա, որ իրեն եմ ման գալիս, հաճախ եմ հրապուրվում:

-Ինչպիսի՞ն պետք է լինի նա:

-Մեկը, ում շատ կսիրեմ, իսկ ինքը ինձ ավելի շատ, շատ-շատ:

-Լևս, բայց այնպես չի ստացվում, որ խաղում եք աղջիկների զգացմունքների հետ:

-Ոչ, ես ոչ մեկին, ոչինչ չեմ խոստանում: Ամեն բան լինում է փոխհամաձայնությամբ, բայց պետք է նկատեմ, որ արդեն երկար ժամանակ է, ինչ ինձ մոտ լուրջ հարաբերություն չի եղել:

-Հե՞շտ եք Ձեզ մոտ թողնում:

-Ողջ խնդիրն էլ հենց դա է, ոչ շատ մոտ եմ թողնում, ոչ էլ կոնկրետ բանից հրաժեշտ եմ տալիս: Արդեն կողքից շատ են ասում, որ ժամանակն է գտնելու, նրան, որ ամուսնանամ:

-Չեք մտածում, որ Ձեր բնավորության այս տեսակի արդյունքում նա կվախենա՝ մտածելով, որ կլինի Ձեր հերթականը:

-Երբ շատ լուրջ հարաբերություններ լինեն, ու շատ սիրեմ, հաստատ ոչ մեկով այլևս չեմ հրապուրվի (մի քանի տարով): Ես կշտացել եմ այս ամենից, հիմա, երբ լինի մեկը, հաստատ միայն նրա համար կապրեմ:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

 

 

Борьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта