Ջեյմս Ուորլիքը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն ընդլայնելու Ադրբեջանի առաջարկը
ПолитикаԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տրամադրված չեն եռանախագահության ձեւաչափի փոփոխությանը եւ կաշխատեն ներկա ֆորմատով: «Մենք կշարունակենք աշխատանքը Մինսկի խմբի ձևաչափով, քանի որ սա է ներկայումս կողմերի համար ընդունելի ձևաչափը»,- ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ընդլայնելու Ադրբեջանի առաջարկի վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա նշեց, որ խնդիրը բանակցությունների ձևաչափը չէ, այլ ի վերջո սա մի հակամարտություն է, որի վերաբերյալ որոշումները պետք է կայացնեն երկու երկրների նախագահներն ու ժողովուրդները: «Երբ նրանք որոշեն, որ եկել է խաղաղության, բանակցված կարգավորման ժամանակը, մենք պատրաստ կլինենք միջնորդել, նպաստել այդ կարգավորմանը»,-հավելեց Ուորլիքը: