ՀՀ ԱԳ նախարարը բանակցությունների համար վնասակար է համարում ԼՂ հիմնահարցի մասին ԵԽԽՎ զեկույցի պատրաստումը
ПолитикаՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն հունիսի 11-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:
Խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերի մասին` նախարար Նալբանդյանն ասել է, որ ղարաբաղյան հիմնահարցի մասին զեկույց պատրաստելու ԵԽԽՎ որոշումը կարող է վնաս հասցնել եռանախագահների գործունեությանը, ընդհանրապես բանակցային գործընթացին: