Տիգրան Պետրոսյանը շարունակում է մնալ առաջատարների շարքում
СпортԱրագ շախմատի Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը շարունակում է ելույթները բուլղարական մրցաշարում:
Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Բուլղարիայի Ոսկե Ավազներ առողջարանում անցկացվող օփենում չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր եւ մի շարք այլ գրոսմայստերների հետ գլխավորում է աղյուսակը: Պետրոսյանը հերթական տուրում ոչ-ոքի խաղաց Վիտալի Բերնադսկու հետ:
Բուլղարիայում անցկացվող մրցաշարը մեկնարկել է հունիսի 8-ին և կեզրափակվի հունիսի 16-ին: Այն բաղկացած է 9 մրցափուլից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 16 հազար 500 եվրո: