Գևորգ Ղազարյանը չի տեղափոխվի ղազախական ակումբ
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Գևորգ Ղազարյանը չի համալրի «Ակտոբե»-ի կազմը:
«Ակտոբե»-ի գլխավոր մարզիչը չի դիտարկել Գևորգ Ղազարյանին ձեռքբերելու տարբերակը: Սա միայն գործակալների տարածած լուրերն են, ովքեր ցանկություն ունեն բարձրացնել իրենց հաճախորդների արժեքը »,- նման հայտարարություն է արել ղազախական թիմի ֆիզպատրաստության մարզիչ Անդրեյ Միրոշնիչենկոն:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և հունական «Կերկիրա»-ի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը կարող է կրկին հանդես գալ Ղազախստանում՝ տեղափոխվելով «Ակտոբե», որտեղ այժմ հանդես է գալիս Հայաստանի ազգային թիմի մեկ այլ անդամ` Մարկոս Պիզելին: Ղազարյանը մինչ այժմ հանդես է եկել Կարագանդայի «Շախտյոր»-ում, ինչպես նաև հունական «Օլիմպիակոս»-ում: