Այսօր Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի կունենա 15-ամյա հայ բռնցքամարտիկի մենամարտը
СпортԱյսօր Երևանի ժամանակով 19:30-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի կունենա 15-ամյա բռնցքամարտիկ Ազատ Մարգարյանի ընկերական մենամարտը: Մեր հայրենակիցը հանդես կգա 62 կգ քաշային կարգում՝ Հունաստանի դրոշի ներքո: Մաղթում ենք հաջողություն և հաղթանակ մեր հայրենակցին: Տեղեկացնենք, որ Ազատ Մարգարյանի մարզիչն է Տիգրան Ուզլիյանը:

