Եվրոպական խաղեր. Միհրան Հարությունյանը կիսաեզրափակիչում է եւ կմրցի ադրբեջանցի Ալիեւի հետ
СпортՄիհրան Հարությունյանը նվաճեց Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր:
Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 3 րոպե 8 վայրկյանում9:1 հաշվով հաղթեց սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին: Նախորդ գոտեմարտերում Միհրանը 6:0 հաշվով պարտության էր մատնել իսպանացի Սանչես Նավարոյին եւ 1 րոպե 17 վայրկյանում 8:0 հաշվով հաղթել էր բուլղարացի Կոնստանտին Ստասին: Եզրափակիչի ուղեգրի համար նա կպայքարի ադրբեջանցի Հասան Ալիեւի հետ:
Հունիսի 14-ին պայքարի մեջ են մտել նաեւ 75 կգ քաշային Կարապետ Չալյանը եւ 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը: Չալյանը անհաջող էր մեկնարկել՝ 1/16 եզրափակիչում 1 րոպե 55 վայրկյանում 0:8 հաշվով պարտվելովդանիացի Մարկ Մադսենին, իսկ Մանուկյանը չեխ Արտուր Օմարովի եւ ադրբեջանցի Սաման Տահմասեբիի նկատմամբ վստահ հաղթանակներից հետո դուրս է եկել քառորդ եզրափակիչ: