As. Պերեսը Անչելոտիի նկատմամբ հավատը կորցրել է Բեյլին փոխարինելուց հետո
Спортtert.am-ը գրում է.
Հայտնի են դարձել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտի պաշտոնանկության որոշ մանրամասներ:
Ըստ «As» պարբերականի տեղեկության, «արքայական ակումբի» տնօրենների խորհրդի նիստի ժամանակ մադրիդիցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսն իր որոշումը բացատրել է նրանով, որ կորցրել է իատալացի մասնագետի նկատմամբ վստահությունը:
Պերեսի խոսքերով, Անչելոտին բավականաչափ լավ չէր վերաբերվում կիսապաշտպան Գարեթ Բեյլին, ով «Ռեալի» համար «ստրատեգական տեսանկյունից կարևոր խաղացող է»:
«Այն բանի հետո, երբ նա փոխարինեց Բեյլին («Վալենսիայի» հետ խաղի 71-րդ րոպեին, 1:2 հաշվի ժամանակ. - «As»), ես նրան փորձեցի հասկացնել, բայց Կարլոն ինչ չլսեց: Դրանից հետո վստահություն կորեց: Բեյլին փոխարինելը նշանակում է իմ նկատմամբ ագրեսիա դրսևորել»,- Պերեսի խոսքերն է մեջբերում «Ռեալում» աշխատող աղբյուրը: