Չելսին մտադիր է Բարսելոնայից գնել կիսապաշտպան Ալեքսանդր Սոնգի տրանսֆերը
Спортtert.am-ը գրում է.
Կատալոնական «Բարսելոնայի» կամերունցի կիսապաշտպան Ալեքսանդր Սոնգը կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Չելսիում»։ Այդ մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը։
Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին դուր է եկել 27-ամյա ֆուտբոլիստի ցուցադրած խաղը «Վեսթ Հեմում»։
Սպասվում է, որ «ազնվականները» կամերունցու համար կվճարեն 6 մլն ֆունտ ստերլինգ։
Նախորդ մրցաշրջանում Սոնգը «Վեսթ Հեմում» անցկացրել է վարձավճարով։